վշտացուցիչ նամակ. երևի ձեր սերի ուժը այնքան է, որ երկու կամ երեք շառլաթանի խոսքով կավերվի. այս գրածներս լավ միտք առնելով կարդա ու հետո քո խղճմտանքովդ քո սրտին և հոգուն պատասխան տուր, թե իրավո՞ւնք է այդ։ Եղբայր, եթե բանը սերի կգա, ես քեզ պարզ ասում եմ ահա, երանի և հազար երանի կլիներ, եթե ամեն մարդ ունենար այնքան մաքուր սեր, ինչ որ կա իմ սրտիս մեջ ոչ թե միայն իմ ծնողաց և եղբարց և ազգականաց վերա, այլև օտարներու, որոնք բարի սիրտ ունեին, ես շատ երանելի մարդ կլինեի, եթե կարողանայի իմ ընտանյաց կողմից գտնել այնքան սեր, ինչքան ես ունեի։
Ես ամոթ կհամարիմ, որ իմ ծնողաց որպիսությունը հարցանեմ օտարից, մի՞թե լսողն իրավունք չունի ինձ ասել, թե այս ինչպես ազգականություն, որդիություն, եղբայրություն է սոցա մեջ, որ միմյանց որպիսություն օտարից են հարցանում, մի՞թե դոքա մին մինի նամակով չեն հայտնում յուրյանը որպիսությունը։ Ես Նախիջևանցիներից ստանալով ձեր նամակները և էմանեթները և տեղեկանալով ձեր բոլորի որպիսություններին, ի՞նչ այլևս հարկավորություն ունեի, որ օտարներից լսեի՝ այդ կանե միայն այն մարդը, որ գիրին չի հավատալ, բայց ես հավատում եմ ձեր գրին, այն մասին էլ չեմ հարցրել, բայց այս ևս իմացեք,, որ այն մարզից չեմ հարցրել, որ ինձ օտար էր, ամոթ համարելով, բայց պարոն Եվան Խրիստոֆորովիչ Ալաճալովից կարող եք իմանալ, ամեն մինէդ որպիսությունը հարցրել տեղեկացել եմ, թե ոչ՝ դուք իհարկե հարցրել եք այն մարգերին, որոնց մի անգամ միայն տեսել եմ, և նոքա իմ հայ չսիրելս կարելի է այն բանից են դուրս բերել, որ ես նոցա մոտ գնացած եկած չեմ. ես չեմ կարող ամեն օր ամենի մոտը պատահել, ես բանի ու գործի տեր մարդ եմ, առավոտ մինչև 2 ժամը լինում եմ ամեն օր Համալսարանումը, հետո նստում եմ տանս իմ գործերովս պարապած, այդ ասողների գլխուն վերան այնքան մազ չկա, ինչքան ես սորվելու, գրելու և կարդալու բաներ ունիմ. բժշկությունը բերբերություն չէ, որ մեկ ամանով սյուլուկը շալկե ու երթա, հազարավոր բաներ կան, կարծեմ որ փոքր ի շատե դուք ինքներդ ալ այս բաները կհասկանաք։ Եթե ամեն փոշտի ձեզ նամակ չեմ գրել, այդ ևս զուր տեղը չէ. առաջինը, որ ամեն փոշտի գրելու բան չուն իմ, երկրորդը՝ ժամանակ չունիմ, բայց ամիսը մեկ կամ երկու գիր միշտ գրած եմ, եթե ձեռքերդ չի հասել, ես մեղավոր չեմ, ժամանակները ձեզ հայտնի է, որ շատ անգամ 25 օրից գիր կառնում Նախիջևանից կամ երբեմն ամիսներով չեմ առնուլ։ Ես եղած