Այս էջը սրբագրված է

բան չէ, որ ձեզանից նամակ ստանամ ու պատասխան չգրեմ։ Ես ուղարկել էի քեզ 2 ռեցեպտ, այժմ դիրիդ զորութենովև կիմանամ, որ աքն աչ ստացած չես, որ մեղադրում ես։ սեր կամքն է, եղբայր, այնքան մեղադրեցեք, այնքան գեշ ասեք, ինչքան կամենաք, վերը աստված կա, նա կտեսնե ծուռն ալ, շիտակն ալ, ես ձեզի խոսք հասկացնելու չկարողացա, ինչպես կամենաք, այնպես կարող եք մտածել, կուզեք ինձ օտարի կարգ դրեք, կուզեք իբրև եղբայր ընդունեցեք, իրավունք ունիք, իմ սրտիսն էլ թող աստված գիտնա։

Ես չգիտեմ, թե ինչո՞վ պատճառ տվել եմ իմ ծնողացս տրտմության, ինչով ես անարժան եմ եղել նոցա որդիությանը — օտար տեղ գեշ անունս լսել են, թե նոցա անունը կոտրել եմ կամ բամբասանքի տեղիք եմ տվել։ Կարծեմ, որ եթե իմ լավ անունս լսած չեք, գեշը բնավ լսած չեք, ապա ինչ է իմ ծնողաց ընդդեմ մեղքս, ասացեք, որ ես էլ իմանամ. կարելի է մեղանչել եմ, թող ներեն, բայց լավ կլինի, եթե ես էլ իմանամ իմ մեղքս, որ մյուս անգամ չանեմ։ Եթե հեռու եմ նոցանից տեղով, այդ պահանջում է հարկը, ես այստեղ բժիշկ դառնալով, կարող եմ և իմ ծնողացս, և իմ ազգականացս ամեն կերպ օգնական լինել. ես գամ ու մնամ Նախիջևան, ասացեք ի՞նչ անեմ ես այդտեղ, ո՞վ է ինձ հաց ու ջուր տվողը հավիտյանս հավիտենից։ Ամեն մարդ ունի յուր աչքի առաջը յուր ապագա վիճակը, իհարկե դուք որ ինձ մեղադրում եք, այս բաները չեք չափել, այլ մեկ բան է, մեկ մեղադրանք սովորել եք, առել եք ու կերթաք. փոխանակ ինձ իմ օտարությանս մեջ մխիթարելու, ամեն օր կաշխատիք, որ նոր նոր խոցերով սիրտս ծա՜կեք, վիրավորեք։ Եթե մեղանչել եմ Ավտոլշին այստեղ բերելովս, այդ ես բարի սրտով և խորհըրդով արել եմ, բայց եթե այդ ձեզ կամ քրոջս ցավ է եղել, եղբայր, կերած-խմած բան չկա, եթե կկամենաք և եթե նորա այստեղ ուսումն առնելը ձեզ հաճո չէ, ինձի սիմ սիմ մի ասեք, գրեցեք պարզ, վեր առնեմ մի հավատարիմ եկողի հետ ուղարկեմ։ Ես իմ պարտա՛կանությունս կատարեցի, բերի նորան այստեղ հասուցի, մի ճանապարհի վերա կանպնեցուցի, որ մարդ դառնա, բայց թե չեք կամենալ, այլ ինձ այդ բանով դեռևս բամբասում եք, մեղքը ձեր վիզը, ես անպարտ եմ, կփաթթեմ, կղրկեմ։ Մինչև այս հասակը այդտեղ էլ դորան պիտի կարդալու տայիք. նա այժմ վաճառական լինելու չէր, որ ասեք թե՝ չէ, բանը բանից անցավ, հազարներ կորավ տեի։ Այս բաները ես հավիտյանս հավիտենից բերանես չէր հանեի, բայց հարկադրեցիք նե, ասացի, խնդրեմ, եթե