Այս էջը սրբագրված է

ձեզի այս բանով վիրավորեցի, ներեցեք ձեր եղբորր, որ ձեզ միշտ սիրում է և այնքան սիրում է, որ դուք երբեք չունեիք դեպի նա այն սերը, թեև դուք նորան թուրքի կամ չերքեզի հավասար կկարծեիք ձեր աչքումը։

Այս բաները փոքր ի շատե խոսելուց հետո, հայտնում եմ իմ որպիսությունս, որ ես ողջ եմ և առողջ և հետևում եմ իմ գործիս, նույնպես Ավտուշն ողջ և առողջ է, այս բարեկենդանի օրերն ինձ մոտ էր և լավ ուսանում է և ոչինչ նեղություն չունի։ Լազարյանց պատկերները կստանաս շուտով մեկ եկողի հետ և, թե ուշացավ, ներեք, որ ես ժամանակ չունիմ, եթե այստեղ լինեիք, կտեսնեիք, թե ես ինչքան դործ ունիմ, և այն ժամանակ ինձի չէիք մեղադրիլ։ Խնդրեմ իմ ողջույնը հասուցանել ծերունի հորս և սիրական մորս, եղբարցս բոլորին և քրոջներուս և բոլոր ազդականաց, և այս գիրս լավ մը կարդաս հորս և մորս առաջևն, որ նոքա ևս իմանան իմ արդարությունը այս բանի միջում։

Ինձ վերա եթե հարցնելու եք, հարցուցեք միշտ պարոն Ալաճալովից, պարոն Գրիգոր Սալթիքովից և պարոն Մաթեոս Խաչատուրյան էրեցփոխյանից։ Խնդրեմ այսուհետև հարած֊վարած մարդոցմե ինձ վերա բան չհարցնել, առաջինը, որ նոքա ինձ չեն տեսնուլ այստեղ, երկրորդ, ես նոցա մոտ գնալ-գալ չունիմ։ Ողջ եղեք և աստված քեզ կատարյալ առողջություն պարգևե, ամառն աստուծով կտեսանենք և այս բաները կմոռնանք։

Քո եղբայր
Միքայել Նալբանդյանյ

10 փետրվարի 1855

Մոսկվա

Իմ հասցեն այսպէս գրեցէք.

Его благородию

студенту Московского Императорского Университета Михаилу Лазаревичу г-ну

Налбандову в Москве.

Խնդրում եմ ողջույնս հասուցանես պարոն Խատամովին և ասես, որ նորա եղբայրական սերը մոռացած չեմ, այլ թե մինչև այժմ մին մինի գիր չենք գրած, այդ ժամանակը հարկադրել է։