Այս էջը սրբագրված է

են սորա վերա բնության պայմանները։ Լեզվի հղությունը, ծնունդը, տղայությունը, մանկությունը, և այլ հետևյալ հասակները անհրաժարելի դաշինք են լեզվի գոյությանը և էությանը։ Լեզուն մինչև այս աստիճանները լի անցկենա, երբեք չի կարող կատարյալ հասակին հաս անել, որ է երիտասարդություն։ Եղած են աշխարհի երեսին լեզուներ, որոնք հազիվ թե մանկության հասակին Հասած արդեն ծերացել են. այս բանը տեսանում ենք աչքով, բայց որովհետև մանկությունից մինչև ծերություն կան աստիճաններ, որոնց վերայից թռչել և անցնել դեպի ծերությունը անհնար էր, ինչպե՞ս արդյոք պիտո է մեկնեինք մեզ այդ լեզուների ընթացքը. առնունք զորօրինակ մեր հին լեզուն. նորա տղայությունը կամ մանկությունը տեսնում ենք հին երգերի մեջ, նորանից հետո հանկարծ գալիս է մեր առաջ նորա ծերացած հասակը. Աստվածաշնչի թարգմանություն, պատմաբանական և, մեռած համարյա թե, հատուկտոր հիշատագրական գրված, ինչպե՞ս է անցել այս լեզվի պատանեկությունը և երիտասարդությունը, ո՞ւր է նորա հիշատակարանքը. այն զարհուրելի փոփոխությունը դարձյալ կարող ենք բնության շոշափելի օրինակներովդ, մեկնել։ Գիտենք որ թե մի բուսական առանց բնության ներգործության, այլ արվեստի բռնութենովը անցնելով յուր մանկության վերայից՝ ծաղկի, իսկույն այս ծաղիկը, որ երիտասարդությունն է, թոթափելով կհասնի ծերությանը, կթոշնի կթառամի և մեր աչքի առաջ կմնա ավել երկար ժամանակ նորա ծերացած վիճակը, իսկ մյուս հասակները հողմերի թևերի վերա թռուցած կանցնեն։ Չէ կարելի ասել, թե հայոց լեզուն չի ունեցել պատանեկություն կամ երիտասարդություն այլ այդ հասակները այնպես սուղ է եղած, այնպես կարճատև, որ չի երևում աչքի, այլ մնացել է միայն նորա մանկության հիշատակարանքը և ծերությունը։ Հին լեզվի երիտասարդությունը համարում եմ Եղիշեի քաղցրախոս Վարդանանց սյաաերադմքւ նկարագրությունը։ Եթե տարակույս չունինք, որ լեզուն, ինչպես տեսանք, իբրև բնության այլ մարմինները (իմանում եմ գործարանավորը, согрога organica) ենթարկված են բնության առհասարակ կանոններին, իմանում ենք նույնպես, որ մարմինները անմահ են մնում յուրյանը հաջորդների մեջ, որ թողնում էին կա՝մ յուրյանը մարմնի մի կտորը բաժանելով, կա՝մ բովանդակի պատկերը մի կաթիլ հեղուկի մեջ պարունակելով, երբեմն ևս այս հեղուկը պատած եղջերային կամ ոսկրանյութ պատենով.