Այս էջը սրբագրված է

Սիրելի ծնողացս շատ և շատ բարև' Գրիգոր եղբորս, Ֆլորա յանգայիս և զավակացը սիրով ողջույն, Սերոբե և Լուսեղեն եղբարցս կարոտիվ շատ բարև, Վառվառ քրոջս և զավակացը սիրով ողջույն, ասացեք, որ նա Ավտուշին համար հոգս չանե և թե' ինձ և իմ գրածիս չի հավատալ, ահա կգա Մարտին Մակարիչը, կարող է նորանից լսել ճշմարիտը։ Սիրելի Գայանե քրոջս և Ռափայել Գավրիլիչին, բոլոր նոցա աղջիկներուն։ Լսել եմ, երկու աղջիկ ունին որպես թե։ Շատ բարև նույնպես Մանուկ խնամիին և կնոջը, նացա մորը և այլ հարցանողաց շատ բարև։

Այստեղ նոր բան ոչինչ չկա, միայն սրբազան հայրը եկավ Մոսկվա հուլիսի 1֊ին և 9-ին գնաց Պետերբուրգ կայսրի հետ տեսության համար. երբ հետ Մոսկվա գալը հայտնի չէ, բայց թե գա Մոսկվա, կարծիք կա, որ դիմացի ձմեռը այստեղ մնա մինչև գարուն։

Խնդրեմ հարցանես գերապատիվ Մատվեյ Խրիստոֆորիչ Երեցփոխյանից, արդյոք իմ ստրախավոյ գրած նամակս ստացե՞լ է, թե ոչ և խընդրեց որ պատասխանն շուտով գրի, ես նորան ևս գիր պիտի գրեի, բայց չկարծեցի, թե քաղաքումդ կլինի։

Ուրիշ բան չունիմ գրելու. ողջ եղիք և ամենակալ աստվածը թող ձեզ հետ լինի միշտ։

1855 ուլիս ի 11

Մոսկվա

Եղբայր քո
Մ. Նալքանդյանց

‹Հ․Գ․› Խրկած դեղերս արդյոք ի՞նչ օգուտ տվին քեզ կամ թե գործ ածեցի՞ր, թե ոչ, խնդրեմ հայտնես։ Ինձ թե գիր գրեք, ահա հասցես․

Его благородию студенту Императорского Московского

Университета

Михаилу Лазаревичу г-ну Налбандову.
В Москву

В Столечниковом переулке, в доме

г. Леве, № 8