Այս էջը սրբագրված է

պետք է որ նախ և հառաջ մենք մեր անձը պատվենք. եթե այս չենք կատարում մենք, կանարգենք մեր անձը և պատճառ կտանք ուրիշներուն ևս անարգել մեզ։

Եղբայր սիրելի, այժմ այնպիսի ժամանակ է, որ ամեն մարդ ամեն տուն, ամեն քաղաք և հասարակություն ինքը յուր խելքը գլուխը բերած պիտի մտածե յուր անցածը, ներկան և ապագան, պիտի չափե օգուտը, որ կարո՜ղ էր լինել յուր խելացի կերպով քաջությամբ գործ կատարելուց, պիտի չափե նույնպես վնասը, որ կարո՜ղ էր հասանել անխելութենով և երկչոտութենով կնիկմարդու նման գործ կատարելուց։ Աշխարհի լուսավորությունը ծայրն է հասած, և մի՞թե մենք այնքան անարգ մարդիկ ենք, որ մինչև այնքան տեղը լինինք հասած, որ չկամենանք գոնե ճանաչել լույսը և խավարը, սահմանել երկուսի զանազանությունը, որոշել չարը և բարին։

Խնդրեմ մյուս անգամ գիր գրելու ժամանակ հայտնես ինձ, ի նչ եղավ

մեր վարժապետի գործը, հույս կա՞ փրկության կամ ողջ առողջ է, և գործը ի՞նչ դրության մեջ է։ 

Մեք ամ ենք յան, որոնց որ ճանաչում ես, ողջ են և առողջ և ողջունում

են ձեզ։ 


Այս անգամ այսչափ գրով բավականացիր, հետևյալ անգամ կգրեմ բոլորովին այլ բաների մասին։ Ուրիշ բան չունիմ գրելու առ ժամս։


Մնում եմ քեզ միշտ բարյացակահ Մ. Նալքանդյւսնց

13 ապրիլի

1856 Մոսկվա

Եմ հասցես.

На Большой Дмитровке, возле Дворянского Клуба в доме Рудакова և այլն, և այլն։