Այս էջը սրբագրված է

1857

29. ԳՐԻԳՈՐ ՍԱԼԹԻԿՅԱՆԻՆ

ՍԻՐԵԼԻ ԵՂԲԱՅՐ ԻՄ

ԳՐԻԳՈՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ.

Մարտի 29-ին գրած գիրդ ստացա, անչափ շնորհակալ եմ, որ այդպես ստեպ գրագրություն կանես։ Ես քեզ ապրիլի 8-ին մի ստրախավոյ նամակ գրել եմ և Ֆեոդոր Միխայլիչից 200 մանեթ առածս հայտնել եմ, հուսամ, որ մինչև այս նամակիս ստանալը այն ևս ստացած լինիս, և հույս ունիմ, որ բարկացած չես։ Ֆեոդոր Միխայլիչն, ինչպես հայտնել եմ, գինիներն ծախել է, բայց մարդը տահա վերուցած չէ ապրանքը և փողը տված չէ։

Սրբազանի բաները նույն դրության մեջ են՝ գրագրություն շատ, բայց դեռ բանի էսենցիալն չկա, այս քանի օրս ամեն բանը վախճան կստանա և կկարգադրվի, ես իսկույն կհայտնեմ քեզ:

Միխայիլ Մանուիլիչից կստանաս պռասլետը և զապոնկաները, իսկ գիրքերը փոշտով կստանաս։

Ես դեռ կատարյալ առողջ չեմ, և այս օրերս շատ ցուրտեր կա տեղս։

Խնդրեմ գիրդ անպակաս արա՛ և մի մոռանար իսձ՝ քո հարազատ բարեկամդ։

Ստրախավոյ գիրիս մեջը հայտնիլ իմ Օդդենի փասիլկան չառածը, սպասում եմ գրիդ, որ այն կերպով ընթանամ նորա հետ։

Ուրիշ բան չունիմ առայժմս գրելու, պատճառ, ինչ որ ունեի ասելու ստրախավոյ գիրով գրիլ իմ ամսույս 8֊ին։

Սրբազանն ողջ է և առողջ, և քո ասած բաներդ բոլորը ասիլ իմ, և