Այս էջը սրբագրված է

ղարկում եմ քեզ մի օրինակ, որ կարդաս, հոգիդ փառավորվի ու ցնծաս, ես քո այս բանի վերա ուրախանալուդ անցյալ եկածիդ «Ռուսակի Վեստնիկ» գրվածեդ գիտեի։

Հետևյալ փոշտերով կուղարկեմ մի քանի օրինակ ևս, որ ցրվես քո ծանոթներին և քո բնական աղդասիրութենովը հորդոր լինիս, որ սորա մասնակից եղողների թիվը շատանա, որպեսզի այս գործը գլուխ գալով, վենետիկեցոց աղբաթը խառնվի, այլև, որովհետև օրագրի տարեվերջումը պետք է հրատարակենք ո՞ր քաղաքից որքա՞ն մարդ ստորագըրվածը, այնտեղ ևս մեր Նախիջևանի անունը թող առաջինը լինի յուր ազգասիրութենուիը և լուսավորություն սիրելովը քան թե այլ քաղաքներ։

Սիրական եղբայր, գիտես մեր զիջեր ցերեկ աշխատությունը և ջանքը, ուրեմն դուք ևս ձեր կողմից բան չհասկացողներին բան հասկացուցեք և ղորանով այս աղգապարծանք գործին պատճառ եղեք հառաջ գնալուն։

Հերի՛ք է, սրբենք մեր վերայից այն ամոթը, թե լուսավորությունը մեր ազդի մեջ պիտո է փտած պապական աբեղաների ձեռքով մտանե։ նոցա լույսը խավարից շատ վատ է, վասն որո թող յուրյանը պահեն։ Հայոց ազգի մեջ կան այժմ մարդիկ, որ կարող էին հազար անգամ լավ գրել, լուսավոր, ճշմարիտ և մաքուր, քան թե մի վենետկեցի աբեղա։ ((Թափառական ՀրեանJ) տպվում է անդադար, որի մասին կարող ես իմանալ Սերբերյանից թե ինչպես խնամատար էի նորա մաքուր, գեղե- ցՒՊ և անսխալ տպագրությանը։ Եղբայր, ես խոսք չունիմ, որով կարողանայի կատարելապես հայտ- նել քեղ իմ սրտի շնորհակալությունը, պատճառ, եթե այդ գիրքը պետք է երևի հայոց ազգի մեջ և պիտի մի օրինավոր ընթերցանության գիրք դառնա՝ միևնույն ժամանակ պապականների աղբաթը խաոնող, դորա պատճառը դու էիր* Հույս ունիմ, որ իմ այս խոսքերս կընդունես որպես անկեղծ սրտի բխվածք։ Եթե դու շյինեիր մեծահոգութենով հանձնառու դորա տպագրու¬ թյանը, այդ աշխատությունը պիտի մնար ո՞վ գիեւե որքան տարի և իմ այնքան տարվա ջանքս և տառապանքս պիտի զուր անցաներ, ուրեմն ընդունիր իմ անկեղծ շնորհակալությունս, որպես գրավական մեր ան¬ քակտելի բարեկամությանը։ 64