Այս էջը սրբագրված է

Ուղարկում եմ Քռիլովի առակը. խրիստոմատիան վերջին տիպը դեռ չէ դուրս եկել. եթե այն ևս ավարտվի, իսկույն կհասուցանեմ, իսկ պատերազմի վերաբերյալ երգերու հոտը ևս չկա այժմ Մոսկվայի մեջ։ Խնդրում եմ քո մեծահոգի ներողամտությունը, որ քո հանձնարարությունքը փոքր ինչ ուշ եմ կատարում, հավատա աստված, որ մոխիր կտրել եմ, դուռեն դուրս դնալու ժամանակ չունիմ. համալսարանի գործերը, «Թափառական Հրեայի», օրագրի և վերջապես սրբազանի գործերը այնպես են արել իմ դրությունը, որ համարյա թե ամեն րոպես հաշված է։

Ես գիտեմ քո իմ վերա ունեցած սերդ և բարեկամությունդ և հույս ունիմ, որ երբեք բարկանալու չէիր իմ վերա։ Պարոն Օդդենը չկամի այն բաներն առնուլ, ես ևս, դուն իս իմ պարունս, արզ ունիմ ղուլլուղիդ աղա ջան, պահել իմ տանս և սպասում եմ հրամանիդ։

Ինչ որ մինչև այժմ փող եմ ստացած Ֆեոդը Միխայիլիչից, այսինքն 200 մանեթ մի անգամ և հարյուր մանեթ վերջին անգամը, հասուցել եմ Հազարյանց ճեմարան տպագրության բոլոր վարձը, իսկ թղթի պարտք ունիմ 65 ստոպի. յուրաքանչյուրը 3 մանեթ 25 կոպեկով, որ շնորհակալ եմ, Ֆեոդր Միխայիլիչը երես եղավ և առավ Քաչադքով ասած մարգից, որ նաժավոյ լինիումը ունի յուր խանութը, մինչև որ դու այս մասին հոգաբարձություն առնես։

Սրբազանի գործերը մի կտրողական ընթացք չունեցան մինչև այժմ, օրըստօրե սպասում ենք հրամանի, որ, ինչպես լսում ենք մասնավոր կերպերով, պիտո է լինի անպատճառ։ Մի երկու բան կպատմե քեզ Բերբերովը։

Ուրիշ նոր բան չունիմ. Սուլթանին թամամ հազար անդամ ասի, եղբայր, ես դոցա խոսք հասկացնել չկարողացա, չգիտեմ ի՞նչ է միտքերը։

Այս ամառ հուլիսի վերջերին կամ կեսերին հույս ունիմ Նախիջևանում քեզ տեսանել։


Խնդրեմ ողջունես իմ կողմից բոլոր մեզ սրտով բարեկամքը։ Ինչ բաների մասին որ սրբազանը <խոսք էր տվել> կատարեր, բոլորն ևս կլինի, այս օրերս վանքի մասին տնօրինություն կլինի, միամիտ եղեք։ Ես գիշեր ցերեկ քուն չունիմ այդ բոլոր գործերի մասին, քեզ ասում եմ, որ մոխիր եմ դարձել, հիվանդությունիցս հետո մի լավ օրինավոր

65

5—580