Այս էջը սրբագրված է

առողջության երես տեսած չեմ, որ քիչ մը կռատուսի ուժով բան տեսանեի։ Քո գնալեդ հետո կռատուսը մինչևը Օ֊ն իջել է, փոխանակ որ ձմեռը բարձրանում էր մինչև 74 կամ ավելի, մանավանդ Պետերբուրգի քաֆե-րեստորանումը։

Մնաս բարյավ և ողջ եղիր. սպասում եմ պատվական նամակիդ։ Քեզ միշտ հոգով ու սրտով բարեկամ խ. ծ․ Մ. Նայբանդյանց

1857

պուռուս

հունիսի 1 Մոսկվայի մեջ

Թեաթր ասածդ ոտք չեմ կոխում։ Տէր Մովսեսն ասում է թե, Սալթի- քովը վերջին անգամ լավ քոթակ տվեց պրոֆերանս <ով>. այն օրից, ասում է, բանս հետ զարկեց, մոտ 100 մանեթ տանել տվի։

32. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ

ՊԱՏՎԱԿԱՆ ԵՂԲԱՅՐ ԿԱՐԱՊԵՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Մեծապատիվ բարեկամ,

Ձեր նամակը, որի զորությունով պիտի ստացվեր Կամենշիքյանից 650 մանեթ, ստացա։ Պ. Նազարյանցը ամսույս 4-ին ստացավ նշանակված գումարը և շատ շնորհակալ լինելով Ձեր գործունյա մասնակցությունից, խնդրում է, որ ամեն աշխատություն ի սեր ազգի գործ դնեք դարձյալ, որ մնացած տոմսակները ևս, որքան կարելի է, բաժանվի։ Խնդրեմ ասացեք տեր Գեորգին, որ այս մասին աշխատի ամենայն ջանքով։

Լսեցի Ձեր այժմյան պաշտոնավարությունը և ուրախ եմ, որ անտես եղած ազգային գործերը այժմ Ձեր հոգաբարձությամբ կարող են արժանապես ընթացք ստանալ։

Շնորհավորում եմ Ձեր պատվանուն քաղաքացիության վկայագիր ստանալը, շատ ուրախ եմ և հոգվով, որ Ձեր ազգասիրական հոգու արժանավորության հարմար ստացաք և արտաքին արժանավորություն, որ այժմյան ժամանակներումս շատ հարկավոր է։ Այս մասնավոր ծանոթությունքը գրելով Ձեզ և հաստատապես հավատացած լինելով Ձեր ազգասիրության և դեպի իմ նվաստությունը բարեկամության և սիրո վերա, առաջարկում եմ իմ անձնական խնդիրս, որ թեպետ ուղղված է 66