Այս էջը սրբագրված է

1858

33. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ

ՄԵԾԱՊԱՏԻՎ ԿԱՐԱՊԵՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Արգո հայրենակից,

Շնորհավորում եմ Ձեզ Քրիստոսի տեառն մերո սուրբ հարությունը և խնդրում եմ աստուծուց ողջություն և հաջողություն Ձեր և Ձեր ամբողջ գերդաստանի համար։

Այս շնորհավորական մաղթանքից հետո արժան եմ համարում հայտնել, որ մեր գրագրությունը վաղուց դադարած լինելով, ամենևին անծանոթ եմ Ձեր գործերի կամ լավ ասել ազգային գործերի առհասարակ ընթացքին։ Ես մինչև այժմ սպասում էի Ձեզանից իմ նամակի պատասխանին, որ գրել էի դեռևս անցյալ տարումը, բայց մի ձայն ևս Անելով Ձեր կողմից, վերջապես պատշաճ համ արեցի գրել այս նամակը, որով և նորոգել մեր խզած նամակագրությունը։ Հույս ունիմ, որ օրագրի առաջին ամսատետրակը ստացաք, այժմ երկրորդը ճանապարհ կընկնի դեպի Ձեզ այս շաբաթ, և ապրիլի մեջ կտպենք մարտը և ապրիլը, այնպես որ մայիսին կհավասարվիէնք և այս անտեղի ուշանալու մեղքը կքավենք, թեև դա մեր մեղքը չէ, բայց այժմ այնտեղն է հասած մեր բանը, որ միշտ մենք փոքր ի շատե բան հասկացողքս պիտո է ներողամիտ լինինք։

Օրագրի այսքան գլուխ գալու վրա ևս ուրախ ենք, որ գոնե կարողանանք մենք ցույց տալ, թե ինչպես պիտո է լիներ օրագիր ասած բանը մեր ազգի դաստիարակության համար. ուրախ ենք, որ մեր