Այս էջը սրբագրված է

ճակատին գրած երկու տող բանիս համար, ես կամեի ղորանով ցույց տալ քեզ իմ ևր ախտագիտական շնորհակալությունը, բայց քո առաքինությունը գերազանցեց քան թե իմ երախտագիտությունը՝ հեռու փախչելով ամենայն արտաքին փառքից ու պատվից։

Օրագրի «Հիշատակարանների» վերա գարձուր առանձին ուշադրություն, մանավանդ 7 և 8 համարներին, և հասկացուր չհասկացողներին, որ իմանան։ 8-ի մեջ շատ սաստիկ խառնված են մեր թշնամիների աղբաթը և այսուհետև ևս պիտի խառնվի։ ճշմարտության թշնամիների հույսը այն է, որ օրագիրը կխափանվի, բայց չէ պիտո թույլ տալ, որ այդ հարվածը ստանանք. հայտնի բան է, այդ նոցա աչքը ծակում է և ծանր բան է հրապարակով օրագրի մեջ խայտառակվել, որ ամենայն տեղ գնում է և կմնա շատ երկար տարիներ։ Թիֆլիսի մեջ այժմ բավական ստորագրող, կան, և այնտեղ հույս կա, որ գալոց տարի ավելանա, ուրեմն պակասածը միայն պիտի լինի Ղրիմում և Նախիջևանում, բայց հույս ունիմ, որ դուք ձեր ազգասիրական օգնությունը չեք խնայելու։ Եղբայր, մեք առանց ձեր ոչինչ ենք, նույնպես և դուք առանց մեր. պետք է ձեռք ձեռքի տալ և միաբան ուժով ջարդել խավար վիշապի գլուխը։ Դեռևս նոր կաթողիկոսի հաստատությունը չկա. ձայն կա, որ Լանսկոյն պիտի փոխվի և նորա տեղը, ասում են, որ պիտի կարգվի Ռոստովցովը։

Վարժապետի գործի մասին այսքան կարող եմ հայտնել, որ ինչ այստեղ կարելի էր, նորա օգտի համար գործ դրվեցավ, բացի ղորանից մարդ գնաց այստեղից Պետեր․, որովհետև գործը մտավ Государст- <венный> сов <еТ>, հույս կա, որ շուտով վերջանա, բայց թե որքան կթեթևանա բանը, այդ գիտցողը աստված է. եթե այստեղ լինեիր, մի երկու բան ևս կարող էիր լսել ինձանից այս մասին, որ գրել չէ կարելի և այլն։

Հոկտեմբերին պիտի ստորագրություն բանանք գալոց 1859 թվակ․ «Հյուսիսափայլի» համար, ես կարծում եմ որ ուշ չէ, բայց դու քո խորհուրդը հայտնե մեզ։ Եվ մի փոքր կամենում ենք ձևը մեծացնել կամ մի երկու թերթ ավելացնել։

Մսերը հունվարից կամի «ճռաքաղը» իբրև օրագիր տպել ամիսը 4 թերթ, նշանակած գինն է 4—50 կոպեկ, որովհետև Իզմիրյանը կամ մի քանի այլ մարդիկ տարեկանը տպելու են յուրյանը ծախքով։ Այս օրերս մեր օրագիրը մի երկու խոսք խոսելու է «Մասյաց