Այս էջը սրբագրված է

կեմ դավաճան վիշապի գլուխը։ Իմ մինչև այժմ գրած բաները, թե իմ և թե կոմս էմմանուելի անունով «Հյուսիսափայլի» մեջ, կարող են հավատարիմ գրավական լինել ասած կամ խոստացած բաներիս։ Խնդրեմ առանձին ուշադրությամբ կարդաք 7 և 8 համարների «Հիշատակարանքը» և չի հասկացողներուն հասկացնեք բանի զորությունը, որ ճշմարտությունը ձայն ստանա այդ կորած և մոլորած քաղաքի մեջ։ 8-րդ համարը սարը թամըզին տպվելով ամենևին լավ չէ ասում մեր պ. հակառակորդների մասին, վասն որո արժան է պ. Սախավյանի ուշադրությունը դարձնել այս բանի վերա թող մի փոքր <բաց> աստուծով նոր կաթողիկոսի նստելովը, նորա <բաց> ևս կըսկսե յուր գործակատարությունը։ Մեր պատերազմը դադարած չէ, և ձերը չէ պիտո դադարի, մեք ազգի ընտրյալ որդիքս պիտի ձեռք ձեռքի տանք միմյանց և շարունակենք մեր կռիվը ազգի և ճշմարտության անունով, միշտ կրկնելով «Ցորչափ շնչեմք զօդս» և այլն։ Եթե մեր թշնամիքը միացած պատերազմ անեն, թող անեն և մեզ միացած պատահեն։ Իհարկե կարդացած կլինեք Մխիթարյանց մասին գրածս. նոյեմբ. տետրակի մեջ կկարդաք վերջը և կտեսնեք բանի զորությունը։ Թող և ուրիշները կարդան և հավատան, որ Նալբանդյանցը ոչ թե առանց ստորագրության սորան և նորան նամակ գրող է, այլ յուր գրածի տակ կարող է ստորագրել համ արձակ յուր անունը և այնքան զորություն հոգու ունի, որ տպելով հրատարակե յուր կարծիքը թշնամիների խայտառակության համար։

Նոցա միակ հույսն է, որ օրագիրը խափանվի, բայց դուք պիտի պաշտպանեք մեզ ազգի և ճշմարտության համար, մինչև որ մի քանի տարի շարունակվելով, արմատ արձակե ճշմարտությունը մեր ազգի մեջ, այնուհետև ինքը ազգը կխնդրե, բայց առաջին անգամը ծանր է։ Հիվանդը դառն դեղը դժվար է ընդունում, եթե մերձավորքը չհարկադրեն, բայց մի փոքր առողջանալ սկսելով ինքը խնդրում է այնուհետև։ Հոկտ․ տետրակի մեջ կբանանք ստորագրությունը և հույս ունենք, որ դուք անձանձիր կհետևեք այս բանին, որ կանգուն մնա մեր ընկերության (партия) դրոշակը։ «Մեղուն» հոգեվարք է և Թիֆլիզումը լավ խայտառակվել է, նույնպես նորա պաշտպանը Սարգիսը։ Հունվարից Մըսըրը կամի «ճռաքաղ» տպիլ դորան կարող են ստորագրվել միայն մեր թշնամիքը։ Ինչ ասեմ, կարծեմ որ դուք ամեն բան առանց իմ ասելուն ևս գիտեք և հասկանում եք։