Այս էջը սրբագրված է

Ցանկանում եմ Ձեզ հոգվով և սրտով առողջություն, երկար կյանք և ամեն տեսակ հաջողություն։ Աստված մեր հետ է։

Ձեզ միշտ հարգող և հոգվով մեծարող անխարդախ բարեկամ

խ․ ծ․
Միքայել Նալքանդյանց

1 սեպտեմբերի, 1858

Մոսկվա

36. ՄԱՏԹԵՈՍ ՎԵՀԱՊԵՏՅԱՆԻՆ

․․․ Գալուց 1859 թվականին «Հյուսիսափայլ» օրագիրը, որի գինը ճանապարհի ծախքով հանդերձ է ինն մանեթ և կես։

Որքան տոմսակ կարողանաք ցրել, նոցա բոլորի հասցեքը և ստորագրության գները կարող եք ուղարկել իմ վերա. ես ներքևում դնում եմ հասցես, որ եթե աշխատություն հանձն առնուք օրհնել ինձ մի նամակով, իմանաք, թե ո՛ւր և ի՛նչպես պիտո էր մակագրել։ Եթե Ձեր հովվապետական հորդորը ավելի պտուղ բերելու լինի, քան թե մեք տոմսակ էինք ուղարկած, այդպիսի դիպվածում կարող եք ստանալ նորա խընդիրը և հասուցանել ինձ նորա հասցեն ևս, ուրիշների հետ միասին, աներկբա մնալով, որ առանց տոմսակի ևս օրագիրը պիտի հասաներ մի այդպիսի պարոնի։

Ավելորդ ենք համարում ասել այստեղ, որ «Հյուսիսափայլը» լուռ մնալու չէ գալոց տարու մեջ Ձեր ազգասիրական գործակցության մասին օրագրի հետ, ճանապարհ տալով նորան Ձեր բարձր սրբազնության հավատացած թեմի մեջ։

Խնդրելով Ձեր բարձր սրբազնության օրհնությունը և աղոթքը, մնամ միշտ պատրաստական խոնարհ ծառա

Միքայել Նալբանդյան

9 հոկտեմբ. 1858 թիվ

Մոսկվայի մեջ

Իմ հասցեն.

Его благородию Михаилу Лазаревичу
Налбандянцу
В Москве
На Никитской улице, в доме княгини Голициной

74