Այս էջը սրբագրված է

գրեցինք թե Այվազովսկին երեսփոխան չէ բոլոր Հայոց հոգևորականության և թե կենտրոն հոգևորականության է Սինոդոսն էջմիածնի, եթե մեք ընդդեմ հոգևորականության ունինք մի բան գրած, թո՛ղ ինքը Սինոդոսը նկատե և գրե մեզ, մեք նորան կլսենք և կտնօրինենք, ինչպես նորա կամքն է, բայց (գրեցինք), Այվազովսկին ինքը վիրավորվելով օրագրից չէ ուզում ասպարեզ մտանել յուր անունով և առավել ապահովության համար ծածկում է յուր անձը բոլոր հոգևորականության անունի տակ։

Ազգային լուսավորության նախարարն հարցմունք է առնում Ցենզուրնիյ Կոմիտետից, թե ինչպես թույլ է տվել այդպիսի դղրդեցուցիչ հոդվածք, մեք ծանոթություն տվեցինք Ցենզուրական Կոմիտետին, որ գրե յուր պատասխանի մեջ բացի յուր արդարացուցիչ փաստերից և այս, որ բարեհաճի պ. նախարարը մեզանից հարցմունք առնել, մեք շատ ուրախ ենք, եթե այդպես լինի, որովհետև գործի ներկը կբացվի, թող ցնծան հետո։

Պ. Նազարյանցն ստացել է Ձեր նամակը, շնորհակալ է Ձեզանից, բայց 62 մարդ, որպես ասաց պ. Սալթիկյանցն, ճշմարիտն ասեմ, փոքր է Նախիջևանի համար, գոնե 100 ստորագրություն հարկավոր էր, թիֆլիսումը բարձրացավ մինչև 150։ «Մեղուն» պիտի վախճանի։ Պետերբուրգից մի քանի մարդիկ, որոնց մեջ և պ. Իզմիրյանցն, նամակ են գրել Այվազովսկուն, որ նա զուր տեղը չհետևի վնասել կամ կարճել «Հյուսիսափայլը», որովհետև ասում են, մեծ անբավականության կարող է ծագել ազգի կողմից դեպի նա։

Այս բանը շատ ձեռնտու է մեզ, միայն Հազարյանք, որպես թշնամի ազգային լուսավորության, եթե ձեռքերից գա, ամեն րոպե կխափանեին, բայց հույս առ աստված, ամեն բան կդրստվի։ Ամենևին վատ չէր լինելու, եթե մի քանի մարդ նույնպես մի քաղաքավարի նամակ գրեիք Այվազովսկուն, որ մի փոքր զգույշ մնար «Հյուսիսափայլին» մասին։ Խնդրեմ Դուք Ձեր բարեկամությունը և նամակակցությունը անընդհատ պահեցեք սըրբազան Մատթեոս արքեպիսկոպոսի հետ, այդ հարկավոր է։

Չգիտեմ ի՞նչ ազդեցություն գործեց իմ նամակս «Հյուսիսափայլի» 11 № մեջ։ Շուտով 12 № կարձակենք տպարանից։ Ապասում եմ Հնդկաստանի փողերի մասին թղթերի օրինակին, որ կարողանամ առաջին հա