Այս էջը սրբագրված է

մանեթ, և երբ զգացի ես կարոտություն գրամի, իսկույն պ․ Սսպայից փոխ առի 1 ամիս ժամանակով այդ դրամը և հասուցի որոնց արժանն էր, սպասելով քո վեհանձն օգնականությանը, բայց ինչպես տեսանում եմ, այժմ պիտի մի մարդուց առնուլ և տալ նորան, պատճառ, շուտով գնալու է, միգուցե քո ուղարկելու փողը դեռևս ուշանա, ահա, եղբայր, իմ որպիսությունը։ Ես անչափ շնորհակալ եմ քեզանից և մինչև ի մահ մոռանալու չեմ քո սերը իմ վերա։ Խնդրում եմ, որ ինձ հասուցանելոլ 250 մանեթը (ավելի չեմ համարձակվում խնդրել) ուղարկես պ. Նազարյանցի անունով, նա կտնօրինե ըստ պատկանելումն, էգուց փոշտան մին ստրախավոյ գիր կուտամ, բայց նա ուշ կստանաս, բայց այս գիրս ստացածովդ իսկույն տնօրինություն գործես փող հասուցանելոլ, հիմնավոր պատճառը կիմանաս մյուս նամակիցս։

Տեր Մովսիսի սրայի բանը վերջացավ։ Զաֆդլեբինին փողը տվել եմ. շլյափը բերող չկա, Պետր Նիկոլաևիչի նամակը ստացա, սվոտի մասին տնօրինություն կառնեմ։

Ես իմ տկարության պատճառով, խորհրդով Վանավինսկուն և Գլեբովին, գնում եմ սահմանից դուրս, այս բանը հարկավոր էր իմ կյանքը փրկելու համար... մանրամասնությունը այս բաների էգուցվա նամակիցս կիմանաք։

Ես, աստծո հաջողելով, մարտի 24-ին երեկոյան 6¹/2 ժամին դուրս կերթամ Մոսկվայից դեպի Վարշավ.․․ իմ հոգաբարձությունը հանձնելով իմ բարեկամներին և նախախնամությանը։

Լազարյանք քո նամակը և մյուս բանը իսկույն ուղարկել են Այվազ‹ովսկուն> և ինչպես ասում է Էզովը, դեռևս չկարդացած․ պ․ Հայրապետյանցը այնպես գիտե, որ մի օրինակ մնենի մեք քո հետ տվել ենք Սիվերսին, ես արդարև հասուցել եմ Սիվերսին այդ բանի օրինակը, բայց ասացի թե քո հետ միասին Մոսկվայից ուղարկեցինք տաքլատնոյ զաբիսքայով, նայե չխայտառակես ինձ, այդպես սրա էր։

Վառվինսկին տեսավ իստորիա հիվանդությանը և գրողին անվանեց հիմար ավանակ, ասում է՝ եթե նա իմ ձեռքում ուսանող լիներ, միայն այս բանի համար 1 կգրեի։ Ինչևիցե, վերջին խոսքը այս եղավ որ заочно лечить невозможно, пусть посоветуются с местными врачами

Ձեզ հարկավոր էմսկի ջուրերու հոգաբարձությունը ես՛ կհանձնեմ տեր Մովսիսին, նա պոդրյադչկի ձեռքով կուղարկե, նույնպես այն ջուրերը