Այս էջը սրբագրված է

որ մի մարդ 25 մանեթ տվեց ինձ, անունը չգիտեմ, որին դու ճանաչում ես:

Իմ գնալուս համբավը, որ Նախիջևան տարածվի գնալուցս հետո, խնդրեմ մերոնց միամտացնես, թե ես ողջ և առողջ եմ և թե բան ուսանելու գնացել եմ զագրանից, որ խեղճ մայրս հոգս չառնե: Եվ գնալուս մասին առայժմս ոչ ոքին բան չասես, ոչ ոքին ամենևին, ոչ թշնամու և ոչ ամենամերձ բարեկամի, այդպես հարկավոր է, մինչև որ ստանաս ստրախավոյ նամակս:

Պատկերները շուտով կպատրաստվին. մարդը ասում է, որ 106 մանեթ դահա պիտի հասանի նորան. տակի գրերը հոգացի, միամիտ եղիր:

25 մանեթը Կամենիցքին վերան մնացած է մինչև այսօր, քալփաքիներն էլ ընկած են կեցած տեղը:

Մերոնց ողջունիր, ժամանակ չունեի առանձին նամակ գրելու:

«Հյուս[իսափայլի»] 1 տետ[րը] ստացած կլինիք, 2 էգուց փոշտ կընկնի, 3-ը ամսույս 20-ին փոշտ կընկնի. ապրիլի 15-ին կստանաք չորրորդը՝ կտակներով հանդերձ:

Գայանե Նիկոլաևնային սիրով ողջույն, Պետրոս Նիկողայոսյանին նույնպես:

Այսքանը առայժմս բավական է, միայն աղաչում եմ, նամակս ստացածովդ փողի մասին հոգաբարձություն առնես առաջին փոշտով Նարզարյանցի վերա:

Հույս ունիմ, որ խնդիրս անտես չես առնիլ և ինձ չես մոռանալ, ես ևս կմնամ քեզ հավիտյան երախտապարտ:

Խ. ծ. Մ. Նալբանդյանց

1859, մարտի 16,

Մոսկվա

41. ԳՐԻԳՈՐ ՍԱԼԹԻԿՅԱՆԻՆ

31 մարտի 1859, Վարսովիա

ՍԻՐԱԿԱՆ ԵՂԲԱՅՐ

ԳՐԻԳՈՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ,

Հույս ունիմ, որ Մոսկվայից գրած նամակս ստացած լինիս մինչեև այժմ, և խնդիրքս կատարած, ըստ որում մեծ է իմ հույսս քո բարեկամության