Այս էջը սրբագրված է

մության և մարդասիրության վերա։ Ես խոստացած ստրախավոյ նամակս չկարողացա գրել, որովհետև մարտի 24-ին դուրս եկա Մոսկվայից և այսօր հասա Վարսովիա։ Իմ տկարության պատճառով հարկավոր համարվեցավ մի քանի ժամանակ դուրս գալ Մոսկվայից դեպի օ՛տար աշխարհ, իհարկե դուն լավ գիտես իմ տկարության որպիսությունը և հույս ունիմ, որ ամեն բան այնպես լավ երթա, որ թշնամիք ամոթապարտվին։ Կարդացած կլինիք «Մեղուի» 10 համարի իմ նամակիս պատասխանը, որ գրել է պ. Օալասանյանցը։ Ես երկու օր մնում եմ Վարսովիա, որ հարկ մերժողությունը գրեմ (опровержение) և ուղարկեմ «Հյուսիսափայլին», թող այնտեղ տեսանեն նոքա խայտառակության հանդեսը, ես նոցա ցույց կտամ յուրյանց հոր հարսանիքը. հանգիստ կացիր, եղբայր, մեք այդպես կիրակոսներոլ լեզվի տակ լենք մնալու, աստված ողորմած է, ճշմարտությունը մերն է, և նա կպահե մեզ։

Ես Բեռլինից կամ Վիեննայից դարձյալ կգրեմ և դու առժամանակ, մինչև իմ հասցես կարողանամ ուղարկել, եթե կամենաս ինձ նամակ գրել, ուղարկիր պ. Նազարյանցին, նա «Արևմուտքի» հրատարակողի ձեռքով ինձ կհասուցանե։

Ես կերթամ էմս և ջուր կխմեմ և կգրեմ այնտեղի որպիսությունքը, որ գուցե Գայանե Նիկոլաևնային ևս օգտակար լինի։ Նորա դրությունը ինձ հայտնես։ Ջրերը եթե կամենաս ստանալ (և պետք է ստանալ), ես ասել եմ Սահակին և խնդրել եմ, նա կկատարե, պատկերներն յուրյանց մակագրով հանդերձ պատրաստ թողեցի, փողը 106 մանեթ ուղարկիր Սահակին վերա, նորան երես արի, միամիտ կաց, որ անտարակույս կկատարվին այդ բոլոր հանձնարարությունը որպես իմ ներկայությամբ. տեր Գեորգի շլյափը ողբալով կեցած է Դյուլյուի մոտ, բերող չլինելով. Սահակին հանձնել եմ, առաջին եկողի հետ կուղարկե։

Կտակը յուր հառաջաբանով և վերջաբանով վաղուց ուղարկված է ցենզորին, այժմ իհարկե ստացավ, և կտպվի փառավոր։

2 № <Հիշատակարանն> իհարկե կարդացիր, թող պ. Շամիլը յուր Խալիլ Նայիբին մին հոգոց ասե իմ առողջությունս այս րոպեիս այնպես է, ինչպես թողել էիր Մոսկվայում, բայց հանքային ջրերը, հույս ունիմ, որ առողջություն տան ինձ։

Եթե այնպիսի բաներ ունենաս, որ հարկավոր էին տպվել