Այս էջը սրբագրված է

ճշմարտությամբ հրատարակելու համար։ Հույս ունիմ և հույսս մեծ է. մեծ է մեր ազգի մեջ մինչև այժմ ևս խավարը և սուտը պիտի հաղթանակն լույսի և ճշմարտության վերա։ Մեք բոլոր բան հասկացողքս պարտական ենք ընդդեմ զինվորվել և ցույց տալ ժամանակով մեր ապագայից , որ ազգի համար անհոգ չենք եղել, որ ազգի թշնամիների հարձակմունքին դեմ ենք դրել մեր կուրծքը և ճակատը, որ ազգի օգտի համար զոհել ենք մեր հանգստությունը, հայրենիքը, և այլն և այլն։

Այժմ եթե կամենաք ինձ նամակ գրել, ուղարկեցեք պ. Նազարյանցին, նա կհասուցանե ինձ։

Իմ ողջույնը և հարգությունը հայտնել հետևյալ պարոններին. Հայրապետյանցին, Քայալյանցին, Խլթճյանցին, Պոպովին և այլոց, որ մեր սիրելի և բարեկամ կճանաչես ներկա րոպեումս։

Այստեղ լսեցի, որ կաթողիկոսը ճանապարհ է ընկել դեպի էջմիածին <․․․․․> թե սուտ, սակայն եթե Նախիջև<․....> հույս չկա, որ դուք գիտեք ձեր բանը <․․․․․>

Առ ժամս այսքան, ավելի ոչինչ ‹․․․․․› մինչև որ Մոսկվայից լուր ստանամ «Հյուսի‹սափայլի»․․․․․> այդ բանը միայն կարող է հասկացնել <․․․․․> ինչպես պիտի որոշեմ իմ ապագան, որ հ<ուսալով> աստծո նախախնամությանը նվիրել եմ իմ սիրեկան Ազգին։

Աղաչում եմ եղբայր, չմոռանալ ինձ այս օտարության մեջ, չմոռանալ, որ ես այս բոլորը քաշում եմ ազգի համար մեր դժոխքի սպասավոր ճիզվիտ հոգևորականներից, որոնց վերջին ջանքն է ազգը կուրացնելով վայելել նորա բարիքը։

Ես գիշեր ցերեկ մտածում եմ ձեր բոլորի վերա և մեր ողբալի ազգի խեղճ վիճակի վերա։ Աստված տար, որ ես գերեզման չմտած տեսանեի մեր ազգի դրության բարվոքվիլը և հոգևորականների բարբարոսությունից ազատությունը։

Աղաչում եմ աստվածը օգնել ձեզ, օգնել ինձ, պանդխտականիս...

Մնաք բարյավ, աստված թող ձեր հետ լինի միշտ։

Ձեր անխարդախ բարյացակամ և հարազատ եղբայր

Մ. Նալրանդյանց