բարերարությունը ինձ առնեք, որ ես կարողանամ 2 տարի ժամանակով Փարիզ մնալ և այնտեղ ուղղակի վարդապետի քննություն տալ. եթե այսքան դժվարությամբ և նեղությամբ գնաց իմ բանս, գոնե դորանով մխիթարվիմ, որ Փարիզի Ակադեմիայի մեջ ավարտեմ իմ գիտություն ուսանելու ընթացքը. հավատացած կացի՛ր, որ այդ բանը ինձ մեծ և մեծ օգտակար կլինի, և ճանապարհս ոչ թե միայն շոսսեյնի կշինե, այլև երկաթի։ Ես այնտեղ վերահասու եղա ամեն բանին, ճարեցի ազնիվ բարեկամք, թե հայ և թե ֆրանսիացի, քննեցի հիվանդանոցքը և ակադեմիան, մեր համալսարանը Ակադեմիայի դիմաց այնպես է, ինչպես Մոսկվան Պետերբուրգի դիմաց, հարկ չկա ասել, որ ֆրանսիարեն կուսանիմ որպես ֆրանսիացի, այն ժամանակ կցնծացնում ամեն բան։
Ահա եղբայր, իմ միակ խնդիրս և ցանկությունս. Փարիզում ես կարող եմ ապրել 800 մանեթով, եթե դուք այնքան բարի եք եղել, որ հանձն եք առել ղոհել 600, տարակույս չունիմ, որ կզոհեք և 800 մանեթ, ես էլ թե մարդ եմ, կճանաչեմ ձեր ազնվությունը, ինչ երկար խոսիմ, տեսած ժամանակներս կխոսինք։
Սպասում եմ պ. Հայրապետյանցին։
Պոլիցիայի գործը դեռ շուտով հառաջ շարժվելու չէ, ըստ որում Ստռոգոնովը, ինչպես գրել է, հավաքում է ծանոթությունք և մինիստրին առ ժամս առնելու բան չկա, ուստի միամիտ կացեք, մինչև պատգամավորների գալը բան չավերվիլ։ Հարկ կլինի կայսեր խնդիրք տալ, ուրիշ դուռը չկա, ինչպես հարցուցի իրավագետ և զորեղ մարգերից։ Ես այսուհետև ամեն շաբաթ նամակ կգրեմ, քանի որ Նախիջևան ես, անտարակույս դուն ևս կգրես։
Առողջությունս շատ վեր է. ահա միայն սորանով մխիթարվում եմ իմ վշտահար և հուսահատ դրության մեջ։
Գայանե Նիկոլաևնային շատ սիրով բարև, արդյոք ինչպե՞ս է նորա առողջությունը, եթե գաս, նորա մասին ևս բաներ ունիմ խոսելու։ Պետր Նիկոլաևիչին սիրով բարև։ Առայժմ այսքան։ Մնաս բարև մինչև տեսություն։
Քո հարազատ եղբայր
Մ. Նաւքանդյանց