Այս էջը սրբագրված է

1860

45. LՈՒՍԵՂԵՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ

ՍԻՐԵԼԻ ԵՂԲԱՅՐ ԻՄ,

ԼՈՒՍԵՂԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ

30 մարտի 1860, Ս. Պ. Բուրգ

Այս րոպեիս ստացա քո մարտի 13֊ի գրած գիրդ և կարդալով իմացա ձեր որպիսությունը, այս գիրիս հետ միասին գրեցի Քաոբո Մակարիչ Հայրապետյանցին, հույս ունիմ, որ ինչ որ պետք է նե․ կհոգա, և չեն համարձակվելու խանութներդ ձեռքերեդ առնուլ, ուրեմն միամիսա եղիր։

Շատ ուրախացա, որ գոնե այս պատճառով գիր ստացա, շատ ժամանակ է ոչ մեկեդ գիր չունեի և միամիտ չէի։

Խնդրեմ մեր բոլոր ազգականաց շատ և շատ բարև անես, մանավանդ Վառվառ և Գայանե քուրերուս, սիրելի Ֆլորա յանկայիս և ուրիշ ազգականաց և բարեկամաց։

Խանութին բանը ինչպես վերջացուցածը ինձի հայտնես, որ ես ալ միամիտ լինեմ։ Ես ողջ եմ ու առողջ և ամառը անպատճառ այդտեղ կլինեմ, ողջ եղեք ամենայն հաջողությամբ։

Հտրազատ եղբայր քո
Մ.Նալբանդյանց