Այս էջը սրբագրված չէ

Սիրտք Հայոց լինելոց են ընդ Ձեզ, և զօրհանապազ աղօթք մեր ընդ Ձեզ առաջի սեղանոյ Տեառն։

ԶԱստուած կարողութիւն աղա շեմք՝ ղօրացուցանել զՁեզ, որպէս երբեմն զԶօրաբաբէլ և զԲեսսելիէլ, զնորոգող և զճարտարապետ խորանին Աստուծոյ։ Իսկ որ ինչ զմէնջ, ճանապարհ մեր յայտ իսկ է արդէն, թէև նեղ և փշալից, այլ՛ի վեր այ այսր ամենայնի ընթասցուք ընդ այն, ընթացուսցուք և զա զգայիւն խնդիրս, o՛ն յառաջ, որքան և որ չափ ներեալ լիցոլյք ի՚ շուրջ պատելոց։

Յանձն արարեալ զմեզ ՝ի պաշտպանութիւն աղօթից Վեհաստիճան Հայրապետիդ՝։

Մնամ Վեհափառութե ան Ձեր և համօրեն ազգիս

Հայոց պատրաստական խոնարհ ծառայ

Միքայէլ Նալքանդեանց

Ի 10 ապրիլի 1860 ամի,

Ի Ս. Պ. Բուրգ

47. ՄԵԼՔՈՆ ՓԱՆՅԱՆԻՆ

Ի 20 Ապրիլի, 1860 Ս. Պ. Բուրգ

ԱՐԴՈ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ

ՄԵԼՔՈՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ.

Ինձ պ․ Հովհաննես Պատկանյանցը հանձնել էր 100 հատ պատկեր Սեր վեհափառ կաթողիկոսի, որ ուղարկեմ Մոսկվա մեր հասարակական բարեկամներից մինին վաճառելու համար։ Ես այս մասին չկարողանալով այս միջոցին մի ուրիշ արժանավոր և հարմարավոր մարդ գտանեքr ուղարկում եմ ձեզ այն պատկերները և շատ խնդրում եմ, որ աշխատություն հանձն առնուք հրատարակել այդ պատկերները մի մանեթից մինչև կես մանեթով յուրաքանչյուրի դինը, այդ ձեզանից է կախվում, եթե կարելի է ծախել մինով կամ 75 կոպեկով, լավ է, իսկ եթե թանկ թվի ձեզ կամ այլ բարեկամի, այն ժամանա՛կ կարող եք մինչև անգամ 50 կոպեկով վաճառել։