48. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ
ՄԵԾԱՊԱՏԻՎ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ.
ԱՐԳՈ ԳԼՈՒԽ ՆՈՐ ՆԱԽՋԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՊԱՐՈՆ ԿԱՐԱՊԵՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ,
Ձեր ապահովյալ նամակը ամսույս 19֊ից, հասանելով ինձ 27֊ին, հայտնի արեց Ձեր խորհուրդները և որոշմունքը Հնդկաստանի ազգային Ժառանգության մասին։ Ինչպես ցանկանում էիք, ահավասիկ, առաջին սուրհանդակով, հայտնում եմ Ձեզ իմ կարծիքը և մտքերը այդ գործին վերաբերությամբ։ Բայց պարզության համար, նախ և հառաջ հարկավոր է մեջ բերել այստեղ Զեր նամակի դրությունքը, որ այսպես էին։
§ 1. Երկու մարդ ընտրել, որոնց և տալ ճանապարհի ծախք, առաջին անգամը 3000 մանեթ։
§ 2. Օրինավոր թղթով քաղաքի լրացյալ երեսփոխան կարգել այդ մարդիկը, որ նոքա, որպես պատկեր քաղաքի, կարողանան դատաստան մտանել, եթե հարկը պահանջե, որպեսզի կառավարության ատյանների ձեռքով հայտ բերեն և Նախիջևանին սեփականացնեն, եթե կորած կամ երկբայական բաներ կան։
§ 3․ Իբրև վարձ աշխատության երեսփոխաններին տալ, ստանալիք գումարից, հարյուրին տասն պրոցենտ։
Այժմ մի փոքր քննենք այս առաջարկությունքը, մտածենք, և դուրդնենք մեր մտածության հետևանքը. ըստ որում այսպիսի մեծակշիռ գործի մեջ թեթևաբար ընթանալ աններելի է և Ձեզ, որ առաչարկում եք, և մեզ, որ պիտի ընդունենք այդ առաջարկությունը։ Զեր դրությանց վերա մեր կարծիքը և մտածությունքը այսպես են.
§ 1. 3000 մանեթ արծաթը, որ երկու մարդու գնալու և գալու որպես