Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/107

Այս էջը հաստատված է

կամենալով Թյությունճի-Օղլուին, ասեր նորան, որ ինքը շատ վաղուց ստացած էր Մանուշակի համաձայնությունը, որ յուրյանք սիրում էին միմյանց, կամ, լավ ևս ապացուցանելու համար ասածը, ցույց տար յուր նամակի պատասխանները, որ ստացած էր Մանուշակից, և եթե Թյությունճի-Օղլուն այսուամենայնիվ կամակոր մնալով, ետ դառնար պարոն Շահումյանցից, իմացած լինելով Մանուշակի գաղտնիքը։ Տարակույս չկա, որ մեծ վշտերի և ցավերի պատճառ պիտո է լիներ այս գրագրությունը, և անշուշտ Մկրտիչը ևս իմանալու էր այս բանը։

Մանուշակը մտածում էր, թե ի՛նչ կյանք պիտո է լինի յուր կյանքը այնպիսի կոշտ և սոպռ վաճառականի հետ, որ բացի յուր գործից, ոչինչ գաղափար չուներ, ոչինչ բանի տեղեկություն չուներ աշխարհի երեսին, և սկզբից ահա, մի սիրելու սիրտ չունենալով, ո՞րքան պիտո է ատեր և նախատեր յուր կինը նորա այս հարակցոլթենների մասին մի օտար մարդու հետ, նա մտածում էր, եթե այո ամենը ճշմարտվին, անպատճառ դուրս գնալ գիշերով տանից և անհայտ կորսվիլ Դոնի հոսանքի մեջ։ Նա ասում էր ինքն յուրյան, թո՛ղ իմ մարմինը բռնվի ձկնորսների ուռկանով և թաղվի մի անշուք գերեզմանում. քան թե ընկնեմ այսպիսի անվերջանալի ցավերի մեջ, նա հավատում էր, որ պարոն Շահումյանցի թափելու արտասուքը կարող էին մխիթարել նորա ոսկերքը և այն անշուք և աննըշան գերեզմանի մեջ, և թե ինքն երջանիկ էր լինելու այս դիպվածում առավել, քան թե ամուսնանալով Մկրտչի հետ։

Տղայական մտածությո՜ւնը. ինչպես թույլ է մարդկային ազգը, մանավանդ կանայք, և մանավանդ աղջիկները։ Դեռ մեջտեղումը ոչինչ չկար, բայց Մանուշակը արդեն մտածում էր մահի վերա։ Այս միջոցին ժամացույցի տասն և մինը զարկելու հետ, բացվեց տան դուռը և ներս մտավ Թյությունճի-Օղլոլն։ Մանուշակը գունաթափվեց ինչպես մարմարիոն. պատճառ, հասել էր ահա ճակատագրական րոպեն, կամ պիտո է անչափ ուրախանար կամ ստանար մի խորտակիչ հարված։ Հոր երեսը չէր ցույց տալիս ոչ դրական և ոչ բացասական նշան։ Նա բավական սառն կերպով և համարյա թե յուր սովորական անհոգութենովը հանեց գլխարկը, իսկույն վերարկուն վազեց Մանուշակը որ աոնու, հայրը մի անթարգմանելի կերպով նայելով նորա վերա, ասաց նորան, որ հեռանա յուր սենյակը և միայն թողու յուր հայրը մոր հետ։ Մանուշակը հնազանդվեցավ հոր հրամանին և հեռացավ յուր սենյակը, բայց նորա սիրտը կարո՞ղ էր մի րոպեում հարյուրներով չզարկել, այո՞, և դուրս չգալ կուրծքի վանդակից, եթե չէր լսած հոր խոսակցությունը մոր հետ։

— Գիտե՞ս,— ասաց Թյությունճի-Օղլուն յուր կնոջը,— ինչ պատճառով էր կանչել ինձ պարոն Շահումյանցը։