Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/11

Այս էջը հաստատված է

Որ այնպես պարզ վառվում է,
Նորա մաքուր պայծառ լույսը
Չորս կողմը բակ բռնել է»։
— Ո՛հ, իմ դստրիկ, աղո՛թք արա,
Դա ծերանա մի աստղ է,
Որ յուր կյանքում ոչինչ մարդու
Ոչինչ վնաս տված չէ.
Այն լուսավոր բակն է նորա
Առաքինի գործքերը.
Աղոթք արա, որ երկարվին
Նորա կյանքի թելերը։
Շատ օր չանցավ, երկնքիցը
Մի այլ վառ աստղ պակասեց.
Ովի՞ աստղիկն էր որ ընկավ,
Բան հարցանող չերևեց։
Մինչ դեռ լուսինն արծաթափայլ
Լույս էր տալիս գիշերին,
Խորհրդավոր մինչ տիրել էր
Անվրդով խոր լռություն.
Մի սրտաթափ, մազերն արձակ
Վազեց աղջիկ սգավոր
Դեպի գեղի գերեզմանքը,
Ծունկ չոքեց մի շիրմի մոտ:
«Հայրի՛կ, աստղիկդ չէ փայլում,
Դու հավիտյան քնեցիր.
Ա՛ռ ինձ քո մոտ, քո ծոց, քո գիրկ,
Ինչո՛ւ անտեր թողեցիր։
Իմ աստղիկին ասա՛ նույնպես,
Որ չըփայլի. հերի՛ք է.
Այս աշխարհը ինձ առանց քեզ
Մութն ու խավար մի բանտ է»։
Մի մարդ չըկար, որ նկատեր,
Որ հետևյալ գիշերին
Պակասեցավ երկնքիցը
Մի պայծառ աստղ խնդագին:
Երրորդ օրը շատ սգավորք
Փորեցին մի գերեզման,
Ուր թաղվեցավ յուր հոր մոտին