Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/117

Այս էջը հաստատված է

քա′վ լիցի, դու երկու կոպեկով. ոչ միայն ազգասեր պատվանունը, այլև բոլոր ազգը և քո հոր ոսկերքը կհանես գերեզմանից և կվաճառես։

Եթե մեր ազգի մեջ կան և այսպիսի մտածության տեր մարդիկ, մարդիկ, որ կարող էին միանալով յուրյանը նման կարողության տեր պարոնների հետ օգնել ազգի ողորմելի և թշվառ դրությունը, բայց պ. Շահբեգի[1] ասածի պես բոլորովին մարմին դառնալով, պարարում են գիշեր-ցերեկ յուրյանց փորը և այնուամենայնիվ համարվում են ազգասեր, ապա ուրեմն պ. Մարկոսը, մի խեղճ մարդ, արժանի է, որ միմիայն ազգին բարի ցանկացած լինելու պատճառով, համարվի ազգասեր։

Պ. Մարկոսը հոգեկից բարեկամ էր պ. Շաքարյանցին։ Նոքա երեխայութենից սկսած դրացի էին միմյանց, և համարյա թե միասին աճելով, եղբոր պես վարվում էին մինչև այժմ, թեպետ պ. Շաքարյանցն ավելի հարուստ էր, քան թե պ. Մարկոսը, որովհետև Շաքարյանցի հայրը թողել էր մի քանի անշարժ կալվածք, որոնց արդյունքով-կառավարվում էր նա առանց գլխացավության։

Պ. Շաքարյանցը, յուր բոլոր կյանքը 18 տարեկան հասակից բռնած մինչև այսօր (այժմ կլինի նա 36 տարոք) անդադար պարապում էր զանազան դյութական գրքերով. ինչ հին, ձեռագիր ախտարք ասես, որ նա չունենար, ինչ մագաղաթի վերա գրած կարմիր ու կապույտ գրերով ուրբաթագիրք ասես, որ չունենար. նա դեռևս պարծենում է, թե վեցհազարյակ ևս ունի...

Շատ անգամ տեսել են Շաքարյանցին փակված մի ախոռի մեջ, որ, մի ձեռքին գրչագիր մագաղաթ, իսկ մյուս ձեռքում կավիճ, մի բոլորշի գիծ էր քաշում գետնի վերա։ Նորա ծառայքը, շատ անգամ գտել են ախոռի մեջ, այգ րոլորշի գծի կենտրոնում մի մորթած սև հավ, առանց ամենայն պիսակի, և մի սև կոթով դանակ։ Բնական բաներից ցավում էր պ. Շաքարյանցի գլուխը, նա սիրում է ոգիների և փերիների հետ խոսակից լինել միշտ, նոցա բան ապսպարել, և շատ անգամ հավատացուցած է յուր ընկերներին և բարեկամներին, թե նա, յուր դյութական արարողության միջնորդությամբ, հասել է շատ բաների։ Դոցա կարգումն է և այն, որ միշտ գեղեցիկ աղջիկ, որի վերա սիրահարված է եղած երկար ժամանակ, և որ պ. Շաքարյանցին ամենևին մարդու տեղ ևս չէ դնում, եղած, ինքը, յուր ոտքով, միայն մի շապիկով եկել է կես գիշերին պ. Շաքարյանցի ախոռը և ծունկ չոքած նորա առաջև, աչքը արտասուք խնդրել է...

Ահա այս պարոնն էր պ. Մարկոսին տոմսակ գրողը, և սա էր, որի մոտ գնաց պ. Մարկոսը, ուր կտանենք մեք և մեր ընթերցողքը։

  1. Շահբեգ - Նալրանդյանի գրական ծածկանուններից մեկը «Հիշատակարանում»: