Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/12

Այս էջը հաստատված է

Մարմինը խեղճ աղջկան։
«Հայրիկ, տե՛ս, տե՛ս, աստղը թռավ,
Հետքից պայծառ գիծ թողեց,
Աստղիկն ընկավ երկնքիցը,
Մյուս անգամ այլ չերևեց...»։


ԱՂՔԱՏ ԿԻՆ

Ցուրտը փչեց. ձմեռ սաստիկ.
Ձյունը ծածկեց գետինը,
Ամենայն մարդ մտավ յուր տուն,
Պատսպարվիլ ցրտիցը։
Ժամի դռնում դողդողալով
Կանգնած է մի աղքատ կին.
Նորա հանդերձը պատառ, պատառ,
Չունի շապիկ յուր հագին.
Անհամարձակ նա յուր ձեռքը
Պարզում է անց կացողին.
«Ողորմություն արե՛ք, պարոն,
Անտուն, անտեր աղքատին»։

Ձեզ, սիրելիք, ասե՞մ ով էր
Այս խղճալի աղքատը,
Այն ցրտումը, ոտաբոբիկ
Կանգնած, ժամի դռնումը.
Շատ ժամանակ դեռ չէ անցել,
Երբ նա փառքով ու պատվով
Ման էր գալիս փողոցներում
Տուր սեփական կառքերով.
Այժմ, վախով նա յուր ձեռքը
Պարզում է անց կացողին.
«Ողորմություն արե՛ք, պարոն,
Անտուն, անտեր աղքատին»։

Մինչ թատրոնում հայտնվում էր,
Մինչ խաղում էր հանդիսում,
Դղրդում էր թեատրոնը,
Նա դափնիք շատ էր հնձում.