Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/131

Այս էջը հաստատված է

աղոթագիրք, որի զորությանը չեն դիմանում ոչ թե հասարակ դևերը, այլև բեհեղզեբուդը, բելիարը և սատանան իսկ։

Պ. Շաքարյանցը վեր կացավ տեղից և գնալով մյուս սենյակը, բացեց պահարանը և սկսեց որոնել։ Նորա պահարանի անկարգությունը անցել էր օսմանյան սուլթանի կանանոցի անկարգութենից, և, ինչպես ասում է ռուսաց առածը, սատանան ոտը կկոտրեր մտանելով այդ անկարգ պահարանի մեջ։ Գրչադիր ախտարքների, ուրբաթագրքերի, կարմիր թանաքով գրված մագաղաթների թիվը համարը չկար, բոլորը խառն ի խուռն ծալված ճնշված, որը առանց երեսի, որի թերթերը ցիրուցան, որը ցեցակեր. մի խոսքով, բաբելոնյան խառնակություն։ Ահա այս պահարանի մեջ սկսեց որոնել Մանթուխյանցի, ալքիմիայի մասին տված, ծանոթաբանությունքը։

Պ. Մարկոսը, մնալով մյուս սենեկում, կամաց, քթի տակից, երգում էր մի մեզեդի։

Պ. Շաքարյանցը երկար որոնելուց հետո գտավ Մանթուխյանցի գրչագիրը և ինքնաբավական կերպով եկավ մյուս սենյակը, ուր պ. Մարկոսը երգում էր յուր մեղեդին։

— Գտա, գտա,— կանչեց Պ. Շաքարյանցը։

— Տնաքանդ, խոսելու ժամանակ չէ, բե՛ր կարդանք,- իսկույն պատասխանեց պ. Մարկոսը։

— Առ, կարդա՛, բայց ձայնով, ես ևս կամիմ լսել, որովհետև մոռացել եմ դորա բովանդակությունը,— ասաց պ. Շաքարյանցը, տալով թուղթը պ. Մարկոսին։

— Այնպես կարդամ, որ հիանաս,– պատասխանեց պ. Մարկոսը ջերմությամբ։ Եվ արդարև նորա անդադար Նարեկ կարդալը շատ ձեռնտու էր եղել նորան ընթերցանության մեջ վարժվելու։

Պ. Շաքարյանցը նստավ յուր բարեկամի մոտ։

Պ. Մարկոսը սկսեց կարդալ։

«ԾԱՆՈԹԱԻԱՆՈԻԹՅՈԻՆ ԱԼՔԻՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ, ՔԱՂՎԱԾ ՄԻ ՃԻՆ ԳՐ9ԱՂՐԻՑ։ Այդ գրչագիրը գրված էր Ուռհա քաղաքում հայոց ՌԻԸ թվականին։ Ձեռս երթայ գիրս մնայ, տկար մարմինս ի հող դաոնայ։ Ցիշեցէք միով հայր մեղայիլ զաշխատողս, գներքևեալ ոգիս Աստուծոյ ծառայից ծառայ զՄանթուխեանց։

Ալքիմիայի սկիզբը հայտնի չէ. չէ պիտո որոնել նորան ո՛չ հունաց, ո՛չ եգիպտացոց, ոչ հնդկացոց և ո՛չ չինեացոց մեջ. այս իմաստուն ազգերը չեն մտածել մարմինների վերլուծության վերա։ Պիտո է, որ արաբացիք համարվին ամենահին ալքիմիկոսք, նոցա մեջ միայն այգ գիտության խորհուրդը էր ոսկի շինել ուսուցանել։