Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/137

Այս էջը հաստատված է

այն դիտավորությամբ, որ չհասկացող մարդիկ ծաղր չառնեն մեր գիտությունը:

Մեղապարտ ծառա Քրիստոսի՝ ՄԱՆԹՈՒԽՑԱՆՑ

։

— Մե՜ծ աստված,— բացականչեց պ. Մարկոսը, ավարտելով թղթի կարդալը,— ալս ի՛նչ բաներ են... և զխորհուրդս քո ո՛ գիտաց... որպէս զի մեծ են գործք քո, տէր...

— Ապա, պ. Մարկոս, այսպիսի բաներ կան աշխարհի երեսին։

— Բայց ասացեք խնդրեմ,— շարունակեց պ. Մարկոսը,— եթե Մանթուխյանցը այդպես սաստիկ պարապած է, ասել է, թե նա խնջույքում ևս չէ կարող գտանվիլ։

— Ինչու՛ համար, ես հույս ունիմ, որ նա մինչև էգուց բանը ավարտած կլինի։ Երեկի երեկոյին եկել էր իմ մոտ, որ ածուխ գնելու համար կես մանեթ արծաթ խնդրե։ Այդ միջոցին ասաց ինձ, թե փոքր է մնացել նպատակին հասանելու համար, որովհետև արդեն յոթանասուն հինգ փորձ կատարել է, իրյար հետ միավորելով զանազան մետալներ, զանազան չափերով. բոլոր փորձերը բաղկանում են յոթանասուն և յոթն փորձից, ուրեմն մնացել են երկու փորձք, որ անտարակույս կկատարե այսօր, կամ էգուց առավոտ և էվերջացնե բանը։ Դժվարը յոթանասուն հինգ փորձն էր, որ կատարել է, երկու փորձը ի՛նչ բան է նորա համար։

— Ինչու համար քեզանից խնդրում էր կես մանեթ ածուխ գնելու համար, մի՛թե ինքը չունի՞ այդչափ կարողություն,- հարց արեց պ. Մարկոսը:

— Նա մոտ երկու հազար մանեթ արծաթ ուներ, բայց այդ բոլորը պահեց ալքիմիային զանազան նյութեր գներով։ Այս վերջին երեք ամսումը զանազան ժամանակ ինձանից է ստանում հարկավոր արծաթը, ես արդեն տվել եմ նորան մոտ իբր երեք հարյուր մանեթ. երեք հազար ևս կհավատամ, ի՛նչ բան է այդ, մանավանդ այնպիսի մարդու համար, որ այսօր էգուց դառնալու է աշխարհի հարստության տեր։

— Ես տեսանում եմ, որ դու մի ընկերության նման բան ունիս նորա հետ. աստված տա, աստված տա, ես ուրախ եմ, հարստացի՛ր, եղբայր, և դու, քո նման մարդը, խելացի, հասուն դատողությամբ, անպակաս լինի մեր ազգից... բայց թե գլուխ գա ձեր բանը, չասե՞ս, մի նոր խնջույք այլևս կկատարենք։

— Ի՞նչ մին, ի՞նչ տասը... խելոք, ես քո համար շամպայնից վաննա (բազանիս) կշինեմ, որ յվացվիս. այն ժամանակ ի՞նչ րան է մեր համար