Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/144

Այս էջը հաստատված է

միջին դարերում ահա խելքից հանել էր Եվրոպայում մի քանի թեթևա– հավատ մարդիկ, և թե նոր այժմ մի չար բախտով յոթն ութն դարերից հետո հասել էր հայերին։

— Չար բախտո՞վ. ուրեմն չկամի այդ մարդը, որ մեր ազգը ստանա եվրոպական լուսավորություն,— հարց արեց պ. Մարկոսը։

— Սատանան գիտե նորա խորհուրդը, ո՜վ գիտե թե ինչ օձեր նստած կան նորա փորում, նա ասում է թե պիտո է հետևել եվրոպական այժըմյան լուսավորության, և ո՜չ այն լուսավորություն ասված խավարին, որով պատած էր Եվրոպան միջին դարերում։ Չէ իմանում, որ ամենայն հին բան լավ է, չէ իմանում, որ մի ժանգոտ դրամ լավ է քան թե նորը և փայլունը, ինչպես ամենայն առողջամտությամբ հաստատեց Մեղա Հայաստանի[1] անունով լրագիրը, որ դուրս է տալիս Թիֆլիզում մեր գիտնական, լուսավոր, եվրոպացի և մեծաքանքար Մանդինյանց տեր Ստեփանը։ Չկամի լսել և հասկանալ, թե ինչ որ հնոլմը կար, այժմ չկա. ինչ երևելի փիլիսոփաներ եղած են հունաց մեջ, ի՜նչ ճարտասաններ հռոմայեցոց մեջ. նա ասում է, թե այդ փիլիսոփայքը յուրյանց գիտությամբ, այժմյան ժամանակումս կարող են միայն աշակերտ լինել եվրոպական դպրոցներին,— պատասխանեց Մանթոլխյանցը։

— Ինչպես է ապա նորա կարծիքը գուշակողների մասին, կամ նոցա գործած գերբնական գործերի մասին,— շարունակեց պ. Մարկոսը։

— Հատկապես խոսեցի այդ մասին։ Ասում է, թե այդ իմաստունքը ոչ այլ ինչ էին, եթե ոչ կրթված մարդիկ, յուրյանց հայացքով ավելի վերհամբարձ քան թե խաժամուժ ամբոխը։ Նոքա, այն ժամանակի հայացքով, լավ ուսած լինելով ազգերի ներկա դրությունքը, նոցա հիման վերա գուշակում էին նոցա համար գալոց օրերը։ Արևելյան ազգերը, շատ անձնատուր եղած լինելով երևակայության և ֆանտաստիկական պատկերների, առավել շուտով ընդունում էին մի ճշմարտություն, եթե բնական պատճառներից հառաջացած գործողությունը կամ բնական կերպով կատարվելու իրողությունը մեկնվեր նոցա գերբնական կերպով, կամ դրվեր ֆանտաստիկական շրջանակի մեջ։ Նա ասում է, թե այժմյան երևելի պատմաբանների և քաղաքագետ մարգերի դուշակությունքը ավելի ճշտությամբ կատարվում են, բայց ոչ մինը այդ լուսավոր մարգերից պահանջողություն չունի գուշակողական պատվանուն ստանալու։ Հրաշքների մասին ասում է, թե անհավատ, թյուր, շնացող և չար ազգը միայն

  1. Քաղաքական, բանասիրական և առևտրական լրագիր, որ հրատարակվում էր Թիֆլիսում 1858—1862 թթ. Ստեփաննոս. քհն, Մանղինյանցի, իսկ այնուհետևէ մինչև 1886 թ. Պետրոս Սիմեոնյանցի խմբագրությամբ։ Մանդինյանցի «Մեղուն» ուներ կղերա-պահպանոզական ուղղություն և թշնամի էր «Հյասիսափայլին»։