Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/15

Այս էջը հաստատված է

Կյանքիս գարունն է անցել,
Ինձ ուշացած է քնար.
Օտար աշխարհ պանդխտիլ
Ինձ մնում է մշտահար։

Բայց դու, որ քեզ մարդ տկար
Աստված գանչեց ու խնկեց,
Մի՛ կարծեր թե միջաբեկ,
Պիտ՝ պաղատի դեպի քեզ։

Ես կընդունիմ կամակար
Թե բախտ անգութ ոխերիմ
Մատռվակե թույն, լեղի
Յուր սափորից, ինձ բաժին:

Բայց ոչ երբեք պիտ՝ սողամ
Ոտքիդ տակում ինչպես շատ
Մարդիկ, որ չեն իմանում,
Թե էակներ են ազատ։

Էմս. 1859, մայիսի 31.


ՀԱՅ ՄԱՐԴՈԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Հայ մարդ, հայ ազգ, ասա՛, արդյոք
Ո՛րտեղ է քո հայրենիքդ.
Կամ ունի՞ս դու ուրևիցե,
Ո՛վ են արդյոք ազգակիցքդ։

Հայ մարդ, ասա՛, ո՞ւր է տունդ,
Հայ մարդ, ո՛րտեղ քո կենտրոնդ,
Ունի՞ս մի բան քեզ սեփական.
Ցույց տուր ինձ դու քո պարծանքդ։

«Ի՞նչ հայրենիք, հիմար զքեզ,
Հարցանում ես գոլ ինձանից.
Ուր եմ ծնած, ա՞յդ ես քննում.
Այստեղ եկած եմ Թիֆլիզից։