Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/151

Այս էջը հաստատված է

տեօրտի պիրլիք[1], ընկալաք մեծաւ օրհնութեամբ և զանուն ձեր և համայն ննջեցելոց ձերոց գրեցաք առաջի սուրբ սեղանոյն, յորոյ վերայ սուրբ պատարագն մատչի» և այլն։ Քանի որ այդ վանքերք կան, քանի որ անմահ պատարագը կմատուցանվի այդ տեղերում, այդ արծաթը տվողի և նորա բոլոր ննջեցյալների անունը պիտի հիշատակվի։ Երանի՜ մեզ, Շաքարյանց, երանի — հազար երանի։ Թո՛ղ ուրիշները գլուխ կոտրեն ուսում ստանալու, մեք քո հետ հոգիներիս պատրաստությունը տեսանենք. Հարկավոր է մեր ճարելու հարստութենից մասն և բաժին հանել Վարագա սուրբ նշանին, Վանկո սուրբ նշանին, Աղթամարա սուրբ նշանին, Գեղարդա սուրբ նշանին, Օթյաց սուրբ նշանին[2] և այլ մյուս սուրբ նշաններին, որ գրված կան իմ մոտ գտնված գրչագիրների մեջ. Այս անպատճառ հարկավոր է որ այդ սուրբ նշանների բարեխոսությունը ևս անպակաս լինի մեր վերայից. սուրբ նշանները անբարբառ բարեխոս են հավատացյալներին. բացի դորանից, «մեք ի յայն փայտն եմք յուսացեալ, յուր Տէր Ցիսուս բևեռեցաւ».— ասում է խաչի տաղը։ Իմ կարծիքով ազգը եկեղեցին է, հոգևորքն են, մեք մասնավոր մարդիկ ենք, մեք մեր հոգու փրկության մասին մտածելուց ավելի ուրիշ պարտականություն չունինք, իսկ ազգի բաները, եկեղեցու բաները թող հոգան. փառք աստուծո, կաթողիկոս ունինք, Լուսավորչի հաջորդը, պատրիարքներ, առաջնորդներ. վանքերը լի են վարդապետներով, թող նոքա մտածեն այդ բաները, և մտածել են և մտածում են ևս։ Դու ի՛նչ ես կարծում, եթե նոքա չլինեին, մեր լույս հավատը կպահպանվե՞ր մինչև այժմ. աստված կյանք տա մեր հոգևորներին, աստված նոցա շուքը մեր վերայից անպակաս առնե»։

Այսպես էր Մանթուխյանցի քարոզը, որ կարդաց Շաքարյանցի գլխին։ Շաքարյանցը մի գիտնական մարդու տեղ դրած լինելով Մանթուխյանցին, իսկույն հնազանդեցավ նորա ասածներին, մանավանդ ինքը

  1. Թուրքական ոսկեդրամ, որ պարունակում է չորս լիրա. բառացի նշանակում է՝ չորսը մեկնոց:
  2. Օթյաց սուրբ նշան անվանվում է այն խաչ քարը, որ ինչպես պատմվում՝ Այսմավուրքի մեջ, Թադեոս և Բարթողիմեոս աոաքյալքը միմյանց հանդիպելով Պարսկաստանի և Հայաստանի սահմանների մոտ և մի տեղ օթելով գիշերը առավոտուն օծել են այն քարը որպես հիշատակ յուրյանց միմյանց հանդիպելուն. այս պատճառով ևս ասվում է Օթյաց սուրբ նշան: Մի բերանացի ավանդություն, որ հասել է ինձ ծերունի մարդերից, ասում է թե Նոր-նախիջևան քաղաքի մոտ գտնված սուրբ խաչի անունով վանքը շինած է այդ սուրբ նշանի անունով, և թե այն խաչի նշան ունեցող քարը, որ դրած է վանքի ձախակողմյան պատի մեջ, ուր կա և Թադթեոս Առաքելու պատկերը, է այն Օթյաց սուրբ նշանը: Բայց այս մի ավանդություն է. գրավոր հիշատակարան գտանելու համար այդ մասին իմ բոոր հարցասիրությունս զուր է անցած մինչև այժմ: (Ծ. Հ.)։