Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/161

Այս էջը հաստատված է

այսպես լինելով բանը, ո՞ւր կմնան ձեր պահանջողությունքը և խոսքերը։

Շատ տխուր տպավորություն, գործեցին այս բաները Կոմս էմմանուելի վերա. նա, որ քաջ գիտեր այս բոլորը, վերստին լսում է մի ժամակոչի բերանից...

Արևը հետ քարշեց յուր վերջին ճառագայթը, և ժամակոչը երկու ձեռքը դնելով գերեզմանի ափերին, դուրս եկավ նորա միջից։

— Հերիք է այսքանը,— ասաց նա ինքն յուրյան, բայց այնպես, որ լսեց Կոմս էմմանուելը։

— Ինչպես թե հերիք է, հազիվ մի և կես կանգուն կա փորածի խորությունը, այդպիսի գերեզմա՞ն կլինի,— պատասխանեց Կոմս էմմանուելը։

— Ի՜նչ է, մտածում ես, որ դուրս կփախչի մեռյալը, այգ երբեք լինելու չէ։ Քահանան անշարժ եղիցի ասելով խաչի կնիքը դնելուց հետո, եթե մի կանգուն ևս խորություն չունենա փորածը, մեռյալը չէ դուրս գալու։

— Ես գիտեմ, որ մեռյալը չէր դուրս գալու, բայց փոքր հողի տակ ծածկելով մարմինը, երբ որ սկսանում էր փտել, յուր վերլուծության միջոցին, օդը կապականե անպիտան արտաշնչությամբ, որից հա ռաջան ում են զանազան վատ հիվանդությունը։ Եվ այս է պատճառը, որ օրենքը ևս հրամայում է երեք կանգուն խորությամբ փորել գերեզմանը, այս պահանջում են առողջապահական կանոնքը»։

Բայց ժամկոչը ուշադիր չեղավ այս խոսքերին. նա յուր կյանքում չէր փորել այդպիսի խոր գերեզման։

Ը

Կոմս էմմանուելը, տխրությամբ լցված, բաժանվեցավ մահու թագավորության սպասավորից և սկսեց դիմել դեպի պարսպի դարպասը, որ գնա յուր օթևանը։ Նա մտածում էր, թե արդարև հայոց ազգը թեպետև քանի հազար տարեկան, այնուամենայնիվ դեռևս մի խակ տղա է և գուցե երբեք դուրս գալու չէ այս տղայութենից։ Այսպիսի ազգերը, ասում էր ինքն յուրյան, կարոտ են, որ, ինչպես անչափահաս որբեր, գտանվին հոգաբարձության տակ, բայց հայոց ազգը չունի հոգաբարձու և գտանելու չէ երբեք։ Ուրեմն ի՛նչ պիտի լինի այս ազգի վերջը, շարունակում էր նա մտածել, անտարակույս այն, ինչ որ լինում է առանց հոգաբարձուի մնացած անչափահաս որբերի վերջը․․.

Այս խորախորհուրդ, բայց տխուր և տրտում մտածությունքը զայրացուցին