Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/166

Այս էջը հաստատված է

Է լսվում... Մահտեսի Թովմասի տանիք, նորա դուստրն է ածողը»: Արդարև մի վայրկենից հետո լսվեցավ մի քնքուշ և թարմ կանացի ձայն, որ երգում էր.

Աչովդ համատարած
Ջազդ մեր արտահալած
Փոյթ զումարեա
Յաշխարն Արարատեան,
Ի վայր մեր ծննդեան,
Որ այժմ է սեպհական
Օտար ազզաց։


Դարձյալ մի տխրության ամպ անցավ Կոմս էմմանուելի երեսի վերայով։ Այս խեղճ մարդը դարձել էր մի ամենազգաստ ծանրաչափ — րարոմետր ազգային բաների համար, որոնց և վերջինը, ամենաթեթևը մեծ ազդեցություն էին գործում նորա վերա։ Մի րոպեի մեջ ուղղելով յուր այլայլված դրությունը, ասաց.

— Ա՜ա՜, Մահտեսի Թովմասի տանի՞ց, ուրեմն օրիորդ Մարիամն է ածողը։

— Ի՞նչպես. դուք գիտեք և անունը,— հարց արեց տիրացուն,— դուք ճանաչո՞ւմ եք նորան[1]:

  1. մասին, արժան եմ համարում դուրս գրել այստեղ բառ առ բառ, իմ ծանոթարանությամր հանդերձ։

    «Առ յարգոյ հրատարակիչ Արջալուսոյ Արարատեան
    Յարգոյ պարո՜ն»


    Տխրությամբ ծանուցնեմ, որ Մեսրոպ Դավիթ Թաղիադեան, վաղածանօթն յարգութեանդ գրաւեայ ի թանգագին կենաց իւրող ի 10 Յունիսի այսր ամի ի Շիրազ քաղաքի. յորոյ վերայ ի ներքոյ գրեալս սակաւատող բանսն խնդրեմ, շնորհ արարեալ հաճեսջիք հրատարակել միջոցաւ պատուական օրագրի ձերում, որով և շնորհապարտ կացացանեյ զձեր խոնարհ ծառայ ԹադԷոս Խ. Աւետամեան։ Կաչկաթա, 21 օգոստոսի, 1858»:

    Ահա հոդվածը, որ ուղարկում է պարոնը։

    «Չէ մեր նպատակ գրել զվարս ազգասէր հեղինակիս, մանաւանդ չի չունիմք զրաւական նիւթս առ նոյն ձեռնարկ, այլ սակաւուք միայն յայտնել կամիմք ղմասն գործոց նորա, որք եղեն մեզ ծանօթ։

    Մեսրովր Դաւիթ Թաղիադեան ծնեալ էր ի Կարբի, որ յԵրևան և սնեալ ի սուրբ աթոռն էջմիածնի, առ ժամանակաւ Սրբազնասուրբ Կաթողիկոսին Եփրեմայ, ուր և ձեռնադրեցաւ սարկաւագ։ Իբրե յամի 1823, եկն ի Հնդիկս յերիտասարդութեան հասակի և միջնորդութեամբ Տեաոն Աբրահամու ծայրագոյն նուիրակին Երուսաղէմի, հմուտ ի Համալսարանն եպիսկոպոսական ուսանել զանգղիերէն, ուր թարգմանեաց ի մեր լեզու և ի լոյս ընծայեաց զհուգօ Գրովտիոսի ճշմարտութիւն քրիստոսական հասատոյ զգործ ընտիր։ Ցեա սակալուց ելևալ տնտի եկաց երրորդ վարժապետ ի մարդասիրական ճեմարանի մերում։

    Ապա գնացեալ ի Զուղայ կարգեցաւ գլխաւոր վարժապետ դպրոցի որ անդ․զամս յոլովս։ Անտի ջոգաւ ի կողմունս Տաճկաստանի և կացեալ առ ժամանակ մի ի Կոստանդնուպօլիս, շրջի վտարանդի ընդ Հայս և Պարսս և վերադառնայ միւսանգամ ի Հնդիկս»։