Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/168

Այս էջը հաստատված է

— Չէ,— ասաց Կոմս էմմանուելը,— չէ կարելի, որ ես մի րոպե չմտանեմ Մահտեսի Թովմասի տուն։ Մնացեք բարյավ․ ներողությո՜ւն, որ չեմ կարող ավելի երկար ընկերակից լինել ձեզ։

— Ոչի՜նչ, ոչի՜նչ,— պատասխանեց տիրացուն կակազելով և բոլորովին մեքենաբար, առանց հասկանալու ասածի խորհուրդը։

Կոմս էմմանուելը մտավ Մահտեսի Թովմասի բակը։

Արդեն երեկոյան ժամը ինն էր համարյա, և շամանդաղը սկսում էր փոքր աո փոքր գետինը առնուլ։ Դատարկ փողոցի մեջ լսվում էր մի բարձրաձայն երդեցողություն. «Ցո՜ր քահանայն և ղևտացին հանդիպեալ զանց արարին, աւա՜ղ ո՜հ.»...

Այդ տիրացուն էր, որ տաղերի մասին խոսելուց ոգևորվելով ցույց էր տալիս անմարդացած փողոցի պատերին յուր երաժշտական քանքարը։

Այստեղ հարկավոր է չթողալ առանց հիշատակի այն, որ մյուս առավոտը, որի օրամտի մասին խոսեցի, պաշտոնական լուր էր այդ քաղաքի պառավների բերանում, թե Կոմս էմմանուելը կամի նշանվիլ Մահտեսի Թովմասի դստեր հետ[1]։

  1. գործակատարությունը շվարեցուցել էր Հովհաննես կաթողիկոսը, և ամենամերձ եպիսկոպոսը, որը դեռևս բարերարված էին կաթողիկոսից, հարազատ չէին սորան, թեպետև առ երեսս բարեկամ և գործակից։ Քարտաշյանցը սկսել էր մի երկար ու ձիգ կռիվ Ներսես առաջնորդի հետ, Լուսավորչական և Գրիգարյան, Սյունհոդոս և Սինօդ բառերի մասին։ Ներսես արքեպիսկոպոսը գրում էր ի Գրիգորյան Հայոց Սինօդնք Քարտաշյանցը պահանջում էր որ գրե ի Լուսավորչական Հայոց Սյունհոդոռն։ Սոցանից ջոկ ուրիշ այլ բաների մասին, մինչև որ բողոքել դեպի մինիստր Բլուդովը։ Ներսես սրբազանի պատասխանը այս բողոքի ընդդեմ հասավ Բլուդովի հաջորդի կոմս Պերովսկու ձեռքը։ Շատ չանցավ սորա վերայով, ներսեսը կաթողիկոսացավ, և Քարտաշյանցը իսկույն դուրս եկավ սյունհոգոսի ծառայութենից։ Ինչևիցե։ Ահա այսպիսի մի ժամանակում կացավ Թաղիադյանցը էջմիածին։ Վերջապես տեսանելով, որ ոչինչ հնար չկար մնալու, ստիպվեցավ վերստին դուրս գնալ Աթոռից։ Մի փոքրիկ անցք, որ պատահում է սույն այս միջոցում, ավելի ճշգրիտ պատկեր է տալիս Թաղիադյանցի վառ աշխույժի մասին։ Վերջին անգամ գնում է Հովհաննես կաթողիկոսի մոտ Գրաշարական ողջույն տալու Վեհարանում գտնվում են եղած, հին ժամանակներից կաթողիկոսին ընծա ուղարկված ճախարակյա մարմարիոնյա թքամաններ։ Սոցանից մի փոքրը և գեղեցիկը, կաթողիկոսի սարկավագը շինել է թանաքաման։ Թաղիադյանցը տեսանելով այս փոխարկությունը թքամանի դեպի թանաքաման, անպատրաստից ասում է հետևյալ ոտանավորը․

    Երբ թքաման, թանաքաման
    Դարձեալ ետես այս Վեհարան,
    Ջի՜նյ այլ քեզ յոյս ասա էն մնալ
    Մեսրոպ Դաւթեան Թաղիադեան։