Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/169

Այս էջը հաստատված է

Մայր ու աղջիկ, որոնց մասին հիշեցի վերևումը, պատուհանից տեսել էին Կոմսի մտանելը նոցա տուն։ Հայերի մեջ մի անսովոր բան չէ, մանավանդ կանանց մեջ, այսպիսի հիմքերով դրական բան խոսել։

Թ

Մահտեսի Թովմասի տանը կային շատ հյուրեր, արք և կանայք, երբ ներս մտավ Կոմս էմմանուելը։ Մի փոքրից հետո կծանոթացնեմ իմ ընթերցողքը Մահտեսի Թովմասի տան հետ, այժմ թողե՛ք, որ չկտրեմ բանի թելը։

Կոմսը ներս մտած, չմտած, բոլորեքյան ամբոխվեցան, վեր կացան տեղերից և օրիորդ Մարիամը նույնպես դադարելով երգելուց և ածելուց, սկսեց ողջունել նորեկ հյուրը։ Կոմս էմմանուելին շատ անախորժ երևցավ այս, ըստ որում այնտեղ, ուր մտանում ես, որպես մի մոտ ծանոթի տուն, շատ անտեղի են արտաքին քաղաքավարական արարողոլթյունքը:

Կոմս էմմանուելը բոլորին ողջունելուց հետո դեմքը դարձուց դեպի օրիորդ Մարիամը և ասաց.[1]

  1. Ցամի 1345, յամսեանն օգոստոսի օժանդակութեամբ Արարատեան ընկերութեան սկսալ հրատարակել գագասէր լրագիր. սակայն գրաւումն ի կենաց միոյ և ձախորդութիձք միւսոց ընկէրացն քակտեցին զընկերութիւնն վաղվաղակի։ Բայց եռանդ հանգուցելոյս ոչ չիջաւ. այլ շարունակեաց զապագրութիւն Լրագրին մինչ ցմէջ 1852 ամի։ Թէ որքան վառ էր եռանդ նորա յայսպիսի գործ, և որքան ժիր յաշխատութեան, գործք իւր ինքնին յայտնեսցեն քաջ։ Զի ի միջոցի եօթն ամաց սակաւուց բաց ի տպագրութենէ Ազգասէր լրագրին ե ի կառավարութենէ առանձին դպրոցի իւրոյ, ի լոյս ընծայեաց և զյետագայ գրեանս յօրինեալս յիւրմկ։ Այբբենարան, դաստիարակութիւն օրորգաց — ճառ, Ճանապարհորդութիւն ի Հայս, Պատմութիւն Պարսից, Սօս և Սօնդիպի, բանաստեղծութիւն չափեալ, Վարոենիկ — ստեղծագործութիւն արձակ, և քերականութիւն համառօս»։ «Եւ թարգմանեալ։ Առակի պարսից, Առաջնորդ մանկաց և ՎարդգԷս։ Թողեալ զապագրութիւն այլոց վեշտասան մատենից, որք ընդ վերակացութեամբ իւրով տպագրեցան, ունի և զայլ գործս թարգմանեալս և ի լոյս ընծայեալս աստ, նախ ցան զկազմիլ Ընկերութեան Արարատեան․ արք են վերոյիշեալ Գրովտիոսն, Դիցաբանութիւն, Պաղեստին — Ռ. Հիբերայ — չափեալ, և Պատմութիւն հին Հնդկաստանի։ ՈւնԷր և զայլ գործս բանաստեղծականս ե զօրագիր մնացեալ ճանապարհորդութեան իւրոյ, զորս ոչ ժամանեալ ի լոյս ընծայել, տարաւ ընդ իւր, և որբ հասցե՞ն արդեօք ՝ի Ջուղայ ընդ այլոց մատենիցն, թէ ի Շիրազ անդ անհետ եգիցին, չկարեմք. ամենևին գուշակել։ Մերձ ի վախճան 1857 ամի, հիւանդագին և տկար ել աստի վերադառնալ ի Ջուդայ և զմնացեալ աւուրս իւր նաիրել դաստիարակութեան մանկանը ազգիս, և հասեալ ի Շիրազ գրաւի անդ յազգօգուտ կենաց խրոց ի 10 Ցունիսի այսր ամի ի հասակի իբրև 56 ամաց. կտակելով դհազարաւոր մատեանս, պաըկանեալս թէ՜ ինքեան և թէ՜