Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/17

Այս էջը հաստատված է

Թե մի աղքատ կըգա իմ մոտ,
Նորան կըտամ ողորմություն.
Բայց թե ո՞րքան, կամ ի՞նչ չափով,
Այդ քո գործ չէ, ներողություն։

Ամենայն օր դուք մեր ազգը
Բամբասում եք անխղճմտանք,
Ազգի գլխից ձերպեսներով
Եկավ անցավ այնքան փորձանք...

Ողորմելի՜, դու կարծում ես,
Թե հայրենիքդ սիրելով
Բան կըշինես. սխալվում ես,
Այդպես հիմար մտածելով։

Քո ուսումը չէ կըշտացնում
Իմ, կամ իմպեսների փորը.
Մեզ պիտո է հարստություն,
Որ պարարենք մեր մարմինը։

Հոգու համար ուսում պետք չէ,
Ո՛ր սուրբերը ուսյալ էին.
Կրոնի ծեսերը պահելով,
Անշուշտ կերթամ արքայությունը»:

Ուրախացի՛ր, դու Հայաստան,
Լսելով քո որդու խոսքը.
Փառք ու պատիվ քե՛զ կըբերեն
Քո մարմնապաշտ մեծատունքը։


ԻՏԱԼԱՏԻ ԱՂՋԿԱ ԵՐԳԸ

Մեր հայրենիք, թշվառ, անտեր,
Մեր թշնամուց ոտնակոխ,
Յուր որդիքը արդ գանչում է,
Հանել յուր վրեժ, քեն ու ոխ։