Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/171

Այս էջը հաստատված է

այլ և ձեր բարեկամների տան մեջ ևս կարո՜ղ եք երգել, եթե մի խնջույք կամ մի բան պատահի։

– Շատ շնորհակալ եմ. բայց չեմ կարող ընդունել ձեր ասածները հալած յուղի տեղ, ըստ որում ես ինքս նկատում եմ զանազան թերությունք իմ երգեցողության մեջ։

– Ա՜, ա՝, ես այժմ տեսանում եմ, որ դուք կամիք ոչինչ թերություն չունենալու երգելու մեջ, այդ այլ բան է. ես խոսում եմ համեմատաբար։ Այո՜, կատարելության ցանկությունը մի գեղեցիկ առաքինություն է և եթե դուք այդ աչքով նայում եք խնդրի վերա, ուրեմն թույլ տվեցեք ինձ ասել ձեզ իմ կարծիքը և խորհուրդը։ Ինչքան, այսօր առավոտ ձեր տան մեջ, և այժմ փողոցից լսելով, նկատեցի ձեր երգածը, ձեր կոկորդային լյա խազը կարոտ է մի փոքր մշակության։ Եվ առ ժամանակ ես խորհուրդ չեմ տալիս ձեզ երգել այնպիսի բաներ, ուր շատ կային ցած խազեր, այդ կարող է, վնասակար լինել ձեր ձայնին։ Խնդրեմ այս ասածներս ընդունել,որպես մի բարեկամի խորհուրդ, և ոչ որպես պատվեր կամ խրատ, ես առհասարակ սովորություն չունիմ իմ խրատնելով գլխացավություն պատճառել օրիորդներին,— հավելացույց Կոմսը ծիծաղելով։

- Շատ շնորհակալ եմ. ես ինքս բավական նեղություն զգում եմ[1]

  1. Պայծառ անուն իմ Մեսրովրիդ
    Անմահասցի անխտիր։
    Այլ ափսոսամ վասն ազգիս.
    Որ քեզ պէս մարդ արդ կորոյս.
    Որոյ նման հազուադիւտ է,
    Հայիմ յար կողմ և ի կոյս։
    Զի բանաստեղծ, ի բնութենէ
    Կար է միայն ծնանել.
    Տաշեալ կոկեալն արհեստիւ
    Միանգամայն յայտնեցար,
    Թեև անձուկ էր ասպարէղդ,
    Սակայն ոչինչ վերջացար։
    Աշխարհանազ Սօս Սօնդիպի
    եվ ազգասէր լրագիր,
    Բաւական են ի հաստատել,
    Զոր ասացի, լիալիր։
    Ոչ է ինձ հարկ թուել զամեն
    Զդործ մատանցդ ճարտար,
    ժամանակաւ, զկնի իմ
    Վկայեսցէ և աշխարհ։
    Բայց ե՜կ Մեսրովբ, ե՜կ ինձ
    Հիմ առ օտարս ետուր Ուր
    Ուր Հայաստան քո հայրենիք
    Ցողբալս զքեզ լամ և գիմ աղդ,
    Վտարանդի ցան ու ցիր.
    Ընդ ամենայն ոլորտս երկրի
    Քան դեսրայէլ տարագիր.
    Իմ րնտանեացս պատմութիւն
    Կարծեմ ուղիղ օրինակ
    է իմ ազդիս, որք յայսքան դարս
    Չարչարին տար օրինակ․․․» և այլն
    և այլն։


    Այս վերջին պարբերությանը համարյա թե նույն խոսքերն են, որ Եվժեն Սյոլ ֆրանսիական հեղինակի «Թափաոակստճ հրեայի» մեջ խոսում է ինքը թափառական հրեա։

    Սորանից հետո շարունակված քանի մի այլ պարբերությունք հարակցություն չու֊ նենաչով խաղիադյանցի հետ, հարկավոր չհամարեցի դուրս գրել։

    Առհասարակ, թո՞ղ հաճի պարոն Ավետումյանը ընդունել իմ առ ի սրտե անկեղծ