Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/174

Այս էջը հաստատված է

— Ինչո՛ւ չէ կարելի,— ասաց իսկույն Մահտեսի Թսվմասը և նշանացի արեց դստերը, որ մոտ գնա ֆորտոպիանին։

Օրիորդ Մարիամը սկսեց ածել և երգել։

Երգեցողության ժամանակ, մի բան շատ անախորժ տպավորություն գործեց Կոմսի վերա, այդ էր, որպես հյուր նստած կանանց միմյանց հետ բարձր ձայնով խոսելը և ծիծաղելը, մինչև երբեմն-երբեմն խափանելով ոչ թե միայն երգողի այլև ֆորաոպիանոյի ձայնը։ Այս հառաջանում էր նորանից, որ իբրև ասիացիք ոչինչ հասկացողություն և համակրություն չունեին կանոնավոր երաժշտության հետ, այլև չէին հասկանում տաղի խոսքերը նորա լեզվի հնության պատճառով[1]

Ցավելի է մեր ազգի դրությունը ընդհանրապես, բայց մասնավոր արտասուքի արժանի են հայ կանայքը։ Խեղճերը բոլորովին անկիրթ և անդաստիարակ, համարյա թե ապրում են միմիայն բուսական և շնչական կյանքով, իմացականի մասին գաղափար ևս չունին։ Կարդալ, գրել, ընդհանրապես չգիտեն, շատ չնչին բացառությամբ։ Յուրյանը տանից կամ յուրյանը բնակված քաղաքից դուրս աշխարհ կա՞, չկա, այդ մասին ևս չունին ոչինչ տեղեկություն։ Այսպես լինելով նոցա դրությունը, ի՛նչ զարմանք, որ մի տաղ կամ մի կանոնավոր երաժշտություն տեղ չգտանե նոցա սրտումը. ի՛նչ զարմանք, եթե սառն աչքով նայեն այսպիսի բանի վերա, առանց որևիցե գաղափար ունենալու ազատական արվեստների մասին։ Նոքա ինչո՛վ մեղավոր են, ո՛վ կրթեց ու դաստիարակեց նորանց, և նոքա յուրյանց անընդունակությամբ չլուսավորվեցան, կամ մնացին վայրենի հասկացողության վիճակի մեջ։[2] Կոմսը, յուր մի րոպե նեղավածք, անունով միայն կլինին հայ բայց ձեր թոռները գուցե այդ անունը ևս ավելորդ համարեն կրել յուրյանը վերա։ Խելացի եղիր, և ձեր դպրոցների մեջ թող լսվի ձեր մայրենի, կենդանի և նվիրական խոսքը։ Երանի՜ թե ձայնս տեղ հասաներ։

  1. Ես մինչև այժմ չեմ հասկանամ, թե Թաղիադյանցը ի՜նչ խորհուրդով գործածական լեզու շինեց յուր մատենագրության հանդիսում հին և մեռած լեզուն։ Ազգասեր օրագիրը ևս հրատարակվում էր այդ լեզվով: Դժվար է հասկանալ այսպիսի անբնական գործը, մանավանդ Թաղիադյանցի կողմից, որ եվրոպական կրթություն ստացած լինելով և այն մի գործական ազգից, ինչպես անգլիացիք են, չէ մտածել, թե խոսելու կամ գրելու խորհուրդը այն է, որ Ժողովուրդը կարդա և բան հասկանա։ Ինձ շատ ծանր է թվել Թաղիադյանցը այն հայերի կարգում, որ մտածում էին մեռյալը գործիք շինել, ժողովրդի մեջ կյանք ներս բերելու համար։
  2. Ներկայումս փոքր ի շատե զգացել են հայք կանանց սեռի դաստիարակության կարոտությունը, և այս ու այնտեղ սկսել են երևել մասնավոր դպրոցներ օրիորդների համար։ Բայց որովհետև մի անկարգ ազգի ամենայն բանը անկարգ կլինի, վասն որա և հայերը ևս չեն կամեցել դուրս մնալ այս կատեգորիայից։ Դպրոց պահողքը առհասարակ օտարազգիք են և հայ աղջիկները օտարի լեզվով պիտի լուսավորվին, որովհետև հայոց լեզուն հոտած է: Դատապարտելի՜ ձգտողություն և անխել գործ։ Լսեցեք, սիրական Հայեր, սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտար լեզվով, այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից, նոքա օտարի լեզվով դաստիարակս: