Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/197

Այս էջը հաստատված է

հավասարություն որոնել այս աշխարհում, արդեն թշվառություն է. պատճառ, մի մազի չափով ևս խելք չկա դորա մեջ։ Ինչպես կարելի է, որ ես իմ պատվանուններով և պատվանշաններով հավասար լինիմ իմ ողբոր հետ, որ ոչինչ ուներ. դուք ուրանում եք մարդկային արժանապատվությունը, պարոն բժշկապետ:

— Ես խոստովանում եմ և քարոզում եմ մարդկային արժանավորությունը մարդկության և ոչ արտաքին, պատահական, կամ գնած պատիվների մեջ. և դուք, գերադաս համարելով ձեզ քան թե ձեր եղբայրը, տեղի՞ք ունեիք բամբասել նախախնամությունը, թե նա էր պատճառը, որ ձեր ընտանիքը ճաշակելու չէր երջանկության քաղցրությունը։ Ուր չէ խոստովանվում մարդկային հավասարությունը, ուր յուրաքանչյուր մարդ կցորդ չէ ազատության հավասարապես, այնտեղ թագավորում է մոլութանը։ Իսկ ուր մոլություն է, չկա հոգու խաղաղություն. այնտեղ տիրում է մի դժոխային ամբոխումն և նախանձի որդեթը եռ են գալիս այն ապականյալ սրտի վերա:

— Արդյոք այդ բաները հարակցություն ունի՞ն իմ դստեր հիվանդության կամ բժշկելու հնարի հետ։

— Անտարակույս, այո՛։ Բժշկության մեջ գործակատար են ոչ միայն զանազան մարմինք, որ շատ անդամ պիտո էր զգուշությամբ ներս բերել հիվանդի կազմվաձքի մեջ, այլ, գլխավորապես հոգին։ Որևիցե անախորժություն խանգարելով հոգու և սրտի անդորրությունը, ձգում է ամբողջ կազմվածքը մի ալեկոծված վիճակի մեջ։ Այդպիսի վիճակում ոչ թե միայն չէ կարելի հիվանդը բժշկել, այլև առողջ մարդիկ կարող են հիվանդանալ և մեռանել ևս։ Դո՛ւք, ձեր տարապայման ժլատության պատճառով, չկամենալով կատարել ձեր խոստմունքը, որ արել էիք ձեր փեսային,հարկադրել եք նորան հեռանալ ձեր ընտանիքի միջից... Հերիք չէր այս, դուք հետ եք պահել ձեր մոտ նորա ամուսինը, որ, աստվածային և քաղաքական օրենքներով, պարտակա՛ն էր հնազանդվիլ նորան և գնալ նորա քամակից։ Մի՞թե այս անբնական գործողության հետևանքը չէ, որ այսօր ձեր դուստրը գտանվում է այդ վիճակում։ Հայտնի բան է, մինչդեռ ձեր փեսան հեռանում էր այս քաղաքից, դուք մտածեցիք, թե ոչինչ պակասելու չէր ձեր դստերը այստեղ, բայց մոռացաք, ոը պակասելու էր նորան մի մարդ, որի պաշտոնը օրինավոր կերպով ոչ ոք չէր կարող լցուցանել, և որի հետ զուգված էր ձեր դուստրը այնպիսի անքակտելի կապերով, որ մարդու ձեռքը իշխանություն չունի բաժանել: Դո՛ւք չարաչար գործ դրեցիք ձեր ծնողական իշխանությունը, որ, զավակի ամուսնութենից հետո, վերջանում է իսկույն, դո՛ւք չարաչար օգուտ քաղեցիք ձեր հարստութենից, և առանց մարդկային սրտի զգացողության: