Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/199

Այս էջը հաստատված է

— Ինչպես հրամայել էիք, տվեցի գործավորներին հարյուր քառասուն փութ արճիճ...

— Սաստիկ պատվիրեցի՞ր, որ ոչ ովին բան չասեն։

— Այո՛, ասացի։ Երբ կավարտեք գործողությունը, հավելացուցի, պարոնը կպարգևե ձեզ բավական մեծաքանակ արծաթ արաղի համար,- պատասխանեց գործակատարը, ստրկական պատկառանքով։

— Շատ լավ, եթե խոսք դուրս չգա գործավորներից, ոչ ով ոչինչ չէ իմանալու։ Այնքան կլայեկի մեջ հարյուր քառասուն փոսյ արճիճը մի մեծ բան չէ... ընդունողը վաղուց ստացել է երկու հազար մանեթ... անտարակույս, ընդունելուց հետո մի բան դարձյալ պիտո է սևցնել նորան։

— Այո՛, իմ պարոն. բայց դուք շատ լավ իմանում եք այս գործերը։ Աշխատավորքը գործարանում անձնատուր են մեզ, ընդունողը արդեն հաոաջուց պատրաստված... ոչինչ երկյուղ չկա։ Եթե կներեք համարձակությանս, դուք բավական օգուտ կստանաք այս գործողութենից։

— Հը՛մ, բավական օգուտ,– կրկնեց քթի տակից պարոնը,– բայց ի՛նչ արժե ինձ այդ օգուտը և ի՞նչ է մնում նորանից ինձ սեփական։ Այս մինին բերանը ծեփիր, այն մյուսին ընծա տուր... իսկ ո՛րքան գոզալ հարկավոր է, մինչև այգ բոլորը ամենայն ապահովությամբ կանցանե ձեռքից։ Ամենայն անգամ ես գիտեմ, թե ի՛նչ եմ կրում. դեպարտամենտի դուռերը մաջվեցան։

— Է՛հ, ձեզ գիտեն...

— Գիտեն, գիտեն, բայց առաջին ժամանակները չեն այժմ, ասես թե իմ աստղը վայր է ընկել երկնքից։

Պարտականություն կա մեր վերա, պարզելով այս խոսակցությունքը մի փոքր հասկանալի կացուցանել մեր ընթերցողներին բանի խորհուրդը։

Պ. Հովնաթանյանցը յուր վերա էր առած տերութենական հիվանդանոցների համար պատրաստել, չգիտեմ թե որքան կլայեկյա անոթներ և ամաններ։ Այժմյան հոգաբարձության խորհուրդը այն էր, որ հարյուր քառասուն փութ արճիճ խառնվի կլայեկի մեջ։ Սորա հետևանքը լինելու էր այն, որ կառավարությունը այդ արճճի քանակությունը պիտի ստանար որպես անգլիական կլայեկ։ Կարծում ենք, թե այժմ կհասկանան մեզ, մանավանդ նոքա, որ փոքր ի շատե գաղափար ունին կլայեկի և արճճի արժողութենների վերա։

Մինչդեռ խոսում էր պարոնը յուր գործակատարի հետ, ամենայն զգուշությամբ բացվեցավ նախասենեկի դուռը։ Պ. Հովնաթանյանցի առաջև դրած սեղանի վերա վառվում էին երկու ճրագ, որ չէին լուսավորում տան հեռավոր անկյունը, ուր բացվեցավ դուռը, այս պատճառով