Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/207

Այս էջը հաստատված է

այժմ, ների՛ր համարձակությանս, տեսանում եմ, որ շատ բոբիկ ես եղած ուսումնականութենից»։

— Բոլորովին ներում եմ քեզ,— պատասխանեցի ես,— կարող ես ինչ կամիս խոսել, որովհետև հիվանդին և խելագարին ամենայն ինչ ներելի է. օրենքի և պատշաճի խստությունը թուլանում է այս երկու դիպվածներումը, դու լինելով և մինը և մյուսը, ազատապես կարող ես խոսել. բայց այսքան խնդրում եմ հասկանալ, որ Մեղուի հրատարակողի գրագիր լինելը կաթողիկոսի մոտ ոչինչ ապացույց չէ նորա գիտնական, Ուսումնական և եվրոպացի մարդ լինելուն. ինչ կոնդակ, որ կաթողիկոսը քսան անգամ գրելով ու ճեղքելով վերջապես գրում էր, նույն կոնդակը Մանդինյանց տեր Ստեփանոսը մատյան էր անցուցանում»[1] ։

Հազիվ թե ավարտել էի խոսքս, պ. Խ. գանչեց, «չարախոսություն է, որ առնում ես կաթողիկոսի վերա, ի՞նչպես համարձակվում ես...»։

— Ես ճշմարիտ բան եմ ասում և սուտ չկա խոսածիս մեջ, ո՛վ կարող է արգելուլ ճշմարտության ճանապարհը։

— Ճշմարտություն, ճշմարտություն, բայց մոռանում ես, որ այդ ճշմարտությունը ասելով, մերկացնում ես ազգի պակասությունքը և ամոթը։ Եթե մի ճշմարտություն հրապարակելու հետ կապակից է ազգային ամոթի հանդիմանությունը, չի՛ք լինի այդպիսի ճշմարտությունը, այդպիսի դիպվածում լավ է սուտը, որ վարագուրում էր ազգի պակասությունը։ Բան եք շինել ձեր համար, ճշմարտություն հա՛ ճշմարտություն. ի՛նչ օգուտ կա մի այնպիսի ճշմարտութենից, որ կտրատում էր ազգի սիրտը։

— Պարոն, քո խելքի բանը չէ դատել և հասկանալ ճշմարտության հարդը և արժանավորությունը։ Ինքը Քրիստոսը ճշմարտություն էր և ճշմարտության համար խաչի մահը հանձն առավ. իհարկե այդ բաները քո համար անհասկանալի են, միայն պիտո է ինձ այսքան ասել քեզ, որ ոչ դու և ոչ քո գիշերասեր դարանամուտ ընկերքը չեն կարող փակել իմ բերանը, որ չխոսեր նա ճշմարտության, ձեր շատ և անխորտակելի կամակորությունը ոչինչ այլ բանի պատճառ չէ լինելու, եթե ոչ հար- կագրելու ինձ, որ այժմյան հայոց ազգի դրությանը հրատարակեմ բովանդակ աշխարհի մեջ հայերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսիարեն և լատիներեն, հրավիրելով այդ ազգերի ուսամնականքը, հասկանալ մեր այժմյան ազգային պիտույքը կամ լուսավորության մասին բարձրացած խնդիրները և անաչառապես դատաստան կատարել։ Ինչո՛ւ փախչենք լուսի տակ քննելուց մեր ազգային գործերը, ինչո՞ւ սիրենք խավարի վարադոլրով

  1. Մանդինյանը մի ժամանակ եղել է նալբանդյանի քաղաքական թշնամի և հալածող, Ներսես Աշտարակեցու քարտուղարը և ակնարկը դրա մասին է։