Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/210

Այս էջը հաստատված է

բայց գիտեմ, որ հիմար բան պիտո է լինի, պատճառ, չեմ կարծում, որ համաձայն լիներ իմ վաճառական տեսությանը (теория)։

— Դու ի՛նչ անձնասեր մարդ ես, ինչ բան որ համաձայն չէ քոլ տեսությանը, մի՞թե հիմար էր։

— Այն պատճառով, որ վաճառականության մասին իմ տեսությունը հաստատապես օգտակար է։

— Ի՞նչ է քո այդքան օգտակար տեսությունը վաճառականության մեջ։

— Նախ, որ տերության սահմանի ներսումը գործած ապրանքների վերա, Կարոլոս Բոսքոյի ճարտարությամբ, երևի մաքսատան կնիքը... ապացուցանելոլ համար, թե սահմանից դուրս գործված ու ներս բերված էր։ Երկրորդ, որովհետև իմ խանութի գործակատար մարդիկը միշտ անհարազատ լինելով, շատ վնասներ էին հասուցանում, ծածուկ կերպով վատնելով յուրյանց պարոնի արծաթը, այս պատճառով, եթե մի այդպիսի տղամարդ դուրս գնալու լինի իմ ծառայութենից, թող լինի նա տասն տարի ծառայած, թող և օգտակար եղած լինի, այնուամենայնիվ իմ մշտնջենական կանոնը այն է, որ նորա հետ հաշիվ տեսանելու միջոցին ոչ թե միայն ես պարտական չմնամ նորան, այլև մի քանի հարյուր մանեթի մուրհակ առնում նորանից այն արծաթի հանդեպ, որ ցույց էի տալիս իմ իմաստուն հաշվումս, թե նա ստացել էր ավելորդ քան թե պատկանում էր նորան, ահա իմ վաճառականության գլխավոր սյունը, գլխավոր հաստարանը, որի վերա շարժվում են իմ բոլոր խանութները այստեղ... Այնտեղ... Մյաս տեղ... Եվ այլն, և այլն։ Այս կանոնքը եթե արմատանան հայոց ազդի մեջ, կարող են գլխավոր պատճառ դաոնալ ազդի հարստությանը։

— Սիրելի,— պատասխանեցի ես,— քո կանոնների առաջինը խաբեություն է և մաքսանենգություն, երկրորդը զրկողություն. երկուքը միասին դատապարտելի գործ, և՛ աստվածային էլ քաղաքական օրենքներով։ Ի՞նչպես կարելի է գովել մի վաճառականություն, որ հիմնված է այդ ընդդեմ քրիստոնեության կանոնների վերա. ամոթ քեզ, որ այդպիսի գործերով ես պարապում, ո՞վ գիտե, ո՞րքան խեղճ հայ պաաանիք անբախտացած են քո բարբարոսոլթենով և դու այդպիսի կեղտոտ ճանապարհով ձեռք բերելով քո հարստությունը, համարձակվում ես կուլ տալ այն հացի կտորը, որ գնված էր ուրիշների աշխատանքի գնով․․․

— Դու ի՞նչ անհասկանալի մարդ ես, ես փիլիսոփայության վերա չեմ խոսում քո հետ, այստեղ բանը վաճառականության վերա է։

— Մի՞թե վաճառականություն ասացյալը դրականապես մի պիղծ բան է, որ անպատճառ պիտո է հիմնված լիներ սատանայական կանոնների