Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/213

Այս էջը հաստատված է

Մտածությունքս կտրվեցան թղթաբերի ներս մտանելով, և ահա ստացած նամակիս բառացի պատճենը.

Ողորմած պարոն, Կոմս էմմանուել.

Ապրիլի 14, 1858, Րեդուտկալե

«Իմ ձեռքը հասած Հյուսիսափայլ անունով օրագրի՝ մի քանի համարներից տեսանում եմ, որ դուք գործակից եք այդ օրագրին, ուրախ եմ և հոգվով չափ ուրախ, որ ձեր կոչումը և դրությունը աշխարհի երեսին խափան չէ ձեզ մի ազգային և բարի գործի մասնակից լինելու, երանի՜ թե ես ևս կարողանայի մի կերպով օգտակար լինել այդ ընդհանուր ազգային գործի հաոաջադիմոլթյանը. այո՜, ցանկանում էի երբեմն-երբեմն տեղեկությունը տալ այդ պատվական օրադրին, բայց երկբայում եմ, մի գուցե պարսն Հրատարակոդը տեղ չգտան ի յուր օրագրի մեջ իմ գրած բաների համար»: Ես ծանոթություն չունենալով ոչ պ. Հրատշարակողի և ոչ պ, Նալբանդյանցի հետ, որ ինչպես տեսնում եմ, պիտո է գլխավոր աշխատակից լինի պ. Հրատարակողին, գրում եմ ձեզ այս նամակը այն խորհրդով, որ դուք մի նամակով միջնորդ լինիք իմ և Հյուսիսափայլ օրագրի մեջ, որպեսզի ընդունե իմ աջխատությունքը, եթե պատահի ինձ ուղարկել։ Ես կարդում եմ այստեղ Մեղու Հայասոտան անունով լրագիրը և շատ անգամ տեսանում եմ նորա մեջ այնպիսի բաներ, որ արժանի չէին բերանից հանելու, թող թե պղծելով Գուտտենբերգի գյուտը հասարակության հրատարակելու։ Չգիտեմ, արդյոք ստանո՞ւմ եք դուք այդ լրագիրը թե ոչ. բայց եթե չեք ստանում, մի կորուստ չունիք. դորա գործակատարների մեջ չէ երևում մի հաստատ բնավորություն և ինքը լրագիրը չունի յուր համար մի ուխտյալ խորհուրդ, առաջևումը մի նպատակ, որին հասաներ. դա մի աուրյա բան է և ճակատագիրը նույն վիճակով վճռելու է դորա ապագան, որով վճովեցան Կովկասյը[1] և Արարատը[2]։ Ես չեմ կարոդ տեսանել մի գործ, որ ազգային դիմակ ծածկելով երեսին, բայց էապես հիմնված լինելով նյութական շարժառիթների վերա, աշխատում էր հանձն առնուլ ամենայն տեսակ ցածություն, շողոքորթել ազգի թեթևամիտ և կարճատես անդամների անձնասիրությունը և այդ ճանապարհով հաճոյանալով ազգին, տարածել յուր անճոռնի լրագրի

  1. «Կովկասս - շաբաթաթերթ, հրատարակվում է 1846-47 թթ Թիֆլիսում՝ Հ. Կաքենյանի և Հ. Արզանյանի խմբագրությամբ, գրաբար լեզվով։ Այս շարաթաթերթին աշխատակցել է Խաչատուր Աբովյանը:
  2. «Արարատ» - 1859—51 թթ. Թիֆլիսում՝ Գաբրիել Պատկանյանի խմբագրությամբ՝ լույս տեսնող պահպանողական ուղղութան՝ քաղաքական–բանասիրական և աոևտրական շաբաթաթերթ։ Առաջին անգամ այս շաբաթաթերթում է տպագրվել Նալբանդյանը