Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/214

Այս էջը հաստատված է

համարները արծաթը ժողովելու աղագավ։ Այսպես անմխիթար է իմ հայացքը Մեղուի վերա. և ես անդադար գրագրություն ունենալով Թիֆլիզի հետ, տեսանում եմ, որ այնտեղ ևս խելացի և բանագետ մարդիկ այդ աչքով նայում են դորա վերա։ Մի քանիքը իմ բարեկամներից, լսելով ինձանից թե կամենում էի երբեմն–երբեմն քննության տակ ձգել դորա թերթերը, ասացին ինձ, թե անպատշաճ էր ուշադրություն դարձուցանել այդպիսի մի չնչին գործողության վերա, և խոսակից շինելով նորա գործակատարների հետ, անպատվել իմ անձը։ Ես բոլորովին համաձայն եմ, և եթե այդ գործը հարաբերություն չունենար մեր ազգի հետ՝, եթե դա հիմար գաղափարներ չտարածեր ազգի մեջ, հավատա՛, որ հետևելով իմ բարեկամների խորհրդին, անունը ևս տալու չէի այդ գործին։

Ուղարկում եմ այժմ իմ մի քանի նկատողությունքը, «Հրավիրակ հայրենասիրության» մակագրով պ. Իսահակյանցի հոդվածի վերա, որ տպած էր այդ Մեղուի 14 համարում, ապրիլի 5-ից։

Խնդրեմ շուտով ուղարկել ինձ այն երաժշտական նոտերը, որոնց մասին դեռևս գրել էի մարտի մեջ. դուք չգիտեք, թե այսպիսի մի խուլ տեղում մինչև որ աստիճան զգալի է գեղեցիկ ձայների կարոտությունը ականջի համար։ Գարունը բավական շուտ սկսեց այստեղ։ Հյուսիսային արևելյան մրրիկները խռովում են անդադար Սև ծովի տարածությունը:

Ողջ եղիք։

Միշտ պատրաստական խոնարհ ծառա

ՍԵՐՈՎԲԵ ԽԱՉԱՏՈԻՐՅԱՆ ՇԱՀԲԵԳ

P. S. Այս րոպեիս ձեռքս հասավ Մոսկվայում՝ տված Նոր Քնար Հայաստանի[1] անունով տետրակի չորրորդ համարը, թե ի՛նչ տպավորություն կգործե իմ վերա այդ բանը կգրեմ հետևյալ փոստայով։

Ս. Շ.

Պ. Շահբեգի նկատողոլթյունքը պ. Իսահակյանցի «Հրավիրակ հայրենասիրության» մակագրով հոդվածի վերա, որ տպած էր Մեղուի մեջ, նորա 14 համարում։

Պ. Իսահակյանցը յուր գրությամբը հայտնում է յուր որպիսությունը. տեսանում եմ, որ դա բարեմիտ և աշխույժ երևակայությամբ մի երիտասարդ է, բայց շատ թույլ դաստիարակված, որովհետև նորա գրածի մեջ չէ երևում մի հիմնավոր դաստիարակության հետք։ Շատ տեղ չարչարվում է լոգիկան, և այդ պատճառով պ. Իսահակյանցը ինքն, չէ

  1. Նալբանդյանը նկատի է ունեցել «Նոր քնար Հայաստանի» ընդհանսւր խորագրի տակ Լույս տեսած գրքերից աշուղ Սեյեադի ժողովածուն. «Զանազան երգը», պ. Պետրոսի Տ ՑովսԷփեան Մագաթեանց Շամախեցվոյ Ծեյեադի մականուանելոյ...Մսսկվա, 1857։