Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/216

Այս էջը հաստատված է

լինեին: Սիրելիս, աղավնեվաճառությունը և լոմայափոխությունը դատապարտվում է Ավետարանի մեջ որպես անպատշաճ գործ աստուծո տան համար, և այժմյան բաների կարգը չէր թույլ տալու, որ այգ հանդեսը բացվեր եկեղեցու մեջ. բայց եկեղեցուց դուրս, ի՞նչ մի պակաս բան է թռչնավաճառությունը, ձեզ հայտնի չէ՞, որ Անգլիայում ընկերությունը կան և այն, հարուստ ընկերությունը, որ պարապում էին թռչնավաճառությամբ Հարավային Ամերիկայի և Եվրոպայի հետ, և եվրոպացի երևելի բանկերը ի՞նչ մի պակաս արդյունաբեր կամ անբարոյական գործ են, որ եթե մեր հայերը ևս պարապելու լինեին այդ գործերով, արժանի էին դատապարտության։

Մի՞թե ձեր կարծիքով հայերի վաճառականությունը մի երևելի բան է. չէ սիրելիս, այդ վաճառականություն չէ, և այդ ճանապարհով հայոց ազգը երբեք հաոաջանալու չէ վաճառականության մեջ, և մեը դատապարտելու չէինը հայոց ազգը, եթե նա եվրոպական կերպով աղավնեվաճառությամբ և լոմայափոխությամբ պարապեր։

Ընդհանրապես սկսանելով ձեր դրվածքը, խոսում եք ազգի հետ հասարակաբար, բայց հանկարծ տեսանում ենք հետո, որ գործ ունիք մի քանի պարոնների հետ. ցանկալի էր մեզ իմանալ այդ պարոնների անունները, որ այդպես վրդովել էին ձեր հոգու խաղաղությունը և պատճառ էին տվել ձեր այնքան խոսելու, մինչև որ Մուզան հարկադրվեր Մասյաց դարևանդիցը դադարեցնել ձեր գոչյունը...

Եղբայր, սիրական, պարոն (ներեցեք ինձ, որ այսպես ընտանեբար վարվում եմ ձեր հետ), ե՛րբ կամ ո՞ւր տեսաք, որ հայրենասերըը ազդի վերքերի վերա վերք էին հավելացնում. դուք հարցանում եք թե «մինչև ե՞րբ պետը է նախատանաց, բամբասանաց և զրպարտության պարսաքարեր և թուք ու մուր արձակվին ազդի վերա». Հառաջուց ասացեք ո՞վքեր են այդ մարդիկը որ անարգում էին ազգը և թրում ու մրում էին նորան. ոչ ոք չէ կատարել այդպիսի գործ, ես տեսանում եմ, որ դուր հայոց ազդի մի ըանի այլ անդամների հետ միասին, ֆանատիկոսությամբ և տենդային ջերմության մեջ խոսում եք, և այդ է պատճառը, որ չեք կարող զանազանել ազգի անմխիթար պակասությունքը բուն ազդիցը և ձեր աչքումը, ինչպես հայտնի ցույց եք տալիս, միևնույն կշիռ ու հարգ ունին թե ազգը և թե նորա պակասությունքը, և, եթե ավելի լավը կամիք, պակասությունքը ավելի նախընտիր են, քան թե բուն ազգը։ Եթե այսպես շլիներ, դուք ուրանալով ազգի ապագա բարօրությունը և լուսավորությունը, որ պիտո է հառաջանար պակասությունքը վերանալուց հետո, խունկ չէիը ծխելու այդ պակասութենների կուռքերին և չէիք ազգացուցանելու նորանց: