Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/219

Այս էջը հաստատված է

համար, հանձնառու չենք. մեք փորձը առած ենք այդ բաների, և մեր մեծատունների տտիպ համը առել են մեր ատամները. բայց եթե դուք չեք փորձել, փորձեցեք, և կգա ժամանակ, որ ինքներդ կխոստովանեք այս ճշմարտությունը, թե հայոց մեծատունը կերակրի, հանդերձի, գինու, փառավոր ապրելու, սնոտի և անցավոր փառք ճարելու համար թափում է յուր քսակից վերջին մանեթը, բայց ազգային գործի, մի վերացական առաքինության համար, որի վարձը իսկույն երևելու չէր նորա վերա, նա շատ նեղությամբ կբանա յուր քսակը. նորա ձեռքը սովորած չէ այդպիսի բաների համար արծաթ ձգել ազգի գանձանակը: Այո, պարոն, բան խոսելու ժամանակ չէ պիտո մոռանալ այն շրջապատը, որի մեջ կատարվում էին այն իրոզությունքը, որոնց վերա են մեր խոսք ու զրույցը:

Ճշմարտության պաշտոնյա լինել մի հատիկ խորհուրդն է մի բարոյական մարդու, և վա յ այն մարդուն, որ պիտո է ուրիշի ճշմարտությունը չափեր բարեկամության կամ թշնամության չափով։ Ստույգ ազգասերը պիտո է խոսի ճշմարիտը. այո, ճշմարտությունը շատ անտանելի է լինում այնպիսի մարդերի համար, որ յուրյանց ծնած օրից նվիրել էին յուրյանց անձը ստության սպասավորությանը, բայց ի՛նչ պիտո է առնել, այդ նոր բան չէ աշխարհի երեսին, և մտածող մարդիկ վաղուց ահա փորձով իմացած են, որ ճշմարտությունը հալածվում է միշտ և պատճառ է լինում յուր պաշտոնեի հալածանքին. մի այդպիսի անբախտ պաշտոնեի համար ճշմարտությունը շատ անգամ ճանապարհ է բացել դեպի գլխապարտության սյունը (էշաֆոդ), շատ անգամ հանել է նորան փայտակուտի վերա։ Ի հարկե կարդացած կլինիք Լերմոնտովի Մարգարեն. նա մի տեղ ասում է.

Սկսեցի սեր քարոզել,
Սուրբ ուսումը ճշմարտության,
Եվ իմ բոլոր մերձավորքը,
Կամեին ինձ քարկոծ առնել:


Եվ արդարև ճշմարտությունը մի այնպիսի բան է, որ պատճառ է լինում մարդերի միմյանցից հեռանալուն. ինքը ճշմարտության վարդապետը գուշակել էր, որ յուր քարոզությունքը, յուր ճշմարտությունը պիտո է բաժինք հառաջացնեին։ Բայց ծածկել և վարագուրել ճշմարտությունը աշխարհին հաճոյանալու համար, սատանայի գործ է. հեռի՛ մեզանից, և մեք անպարտ ենք։ Թող բամբասվինք ճշմարտության համար, փույթ չէ, միայն թե աստուծո ձայնը չասե մեր սրտի մեջ թե մեղանչել էինք ընդդեմ ճշմարտության։

Ձեր հոդվածը վերջացնում եք նորանով, որ ազգը վատաբանելը և