Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/237

Այս էջը հաստատված է

գերդաստանի որևիցե անդամին, պաշտելով յուր սեփական անձնասիրությունը անհոգանալ ընտանիքի լավության մասին, ամոթ չէ՞ ասում եմ միևնույն ընտանիքի մեջ որոշել իմ և քոն: Դու լսի՛ր ինձ, պ. Բեգզադե, եթե ունիս կարողություն, արի գործ դիր նորան, բարի օրինակ դարձիր մեր մյուս կարող եղբայրակիցներին, ջերմացո՛ւր քո կրակով և նոցա սիրտը մեր անտեր ազգի վերա և հավատա՛, որ շնորհակալ կլինիս հետո ինձանից մինչ կվայելես պտուղը այն ծառի, որ իմ խորհրդով տնկել էիր։

— Քո քարոզը մեծ պասից երկայն էր, ես արծաթ եմ վաստակել քրտինք թափելով, և կծախեմ նորան իմ բավականության համար միայն և եթե սիրտս տա, երեք հազար մանեթ երեք կոպեկի նման կչքացնեմ քո Հիշատակարանդ չքացնելու համար. ինձ Բեգզադե են ասում...

— Եթե այդպես է, եթե բարի խորհրդի ընդդեմ ականջդ խցում ես իժ օձի նման, եթե այդ քո հարստությունը պահում ես ձեռքումդ, որ չարությունք հառաջացնես նորանով, ուրեմն գնա, այդ երեք հազար մանեթը մածունի տուր երեսդ քսիր, գոնե՛ այդ օգտակար ևս կլինի, որովհետև ի բնե շատ սպիտակ չես, բայց երբ այս ամառնային ջերմությունքը սկսանում են, ասես թե, եթովպացի ես դառնում։ Ո՞վ է թքում քո հարստության վերտ, և ապացուցանելու համար, թե դու ոչինչ վնաս չէիր կարող տալ ինձ քո արծաթովը, անպատճառ կընկնես Հիշատակարանիս մեջ»։

— Մեծ-մեծ մի՛ խոսիր... Ինձ Բեգզադե են ասում...

— Ասացի քեզ միանգամ, թե կամիս շահզադե ասեն, ինձ փույթ:

Իմ Հիշատակարանիս ընթերցող երկու հարյուր ութսուն բարեկամքս կարող են զարմանալ, թե այս ի՛նչ տեսակ խոսակցություն է: Պատճառն այն է, որ վաղուց ճանաչում ենք միմյանց, և պ. Բեգզադեն այնքան վատ մարդ չէ, թեև մի փոքր հիմար է. նա այսպես խոսում է այն ժամանակ միայն, եթե մի փոքր ավելի փախել էր անիծած արաղը։

— Կատակը մյուս կողմ դնենք,— ասաց պ. Բեգզադեն (որպես թե իմ մինչև այժմ խոսածը կատակ էր),— ևս գործի եմ եկել, և շատ հարկավոր գործի։ Տեսանո՞ւմ ես, այս սաստիկ անձրևը ևս արգելառիթ չէ եղել իմ գալուն...

— Ասա՛, ես լսում եմ քեզ:

— Լսելով բան չէ դառնում, դու մի էֆիմերդեն առնուս ձեռքդ, մի սարսափելի երազ եմ տեսել...

— Ես էֆիմերդե չունիմ, ա՞յդ է քո շատ հարկավոր գործը, խելքիդ աղ առնեմ. ո՛վ մարդ, տարիքդ քառասունից անցել են, քո խելքդ ե՞րբ է գալու. դիցուք թե փորդ պատառենք, միջումը այբ չկա, բայց և