Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/243

Այս էջը հաստատված է

Էր։ Ափսո՛ս, որ չգիտեմ այգ ոտանավորի հեղինակը, եթե այդ պարոնը հնար տար ինձ, ես նորան կուղարկեի մի նամակ, որ հորեղրորիցս[1] ծածուկ շարադրել էի և շատ հավատացած եմ, որ կուրախանար այդ նամակի վերա։

Ե

Ճշմարիտը պիտո է ասել, սիրում եմ հին բաներ, ինչ պիտո է առնել, ամենայն մարդ ունի յար համար մի սիրական բան. իմ սիրականը է հնության խուզարկությանքը, մանավանդ թե այդ բանը ունենա պատմական արժանավորություն։ Այսօր ձեռքս ընկավ նորին կայսերական մեծության Եկատերինա երկրորդ ռուսաց կայսերուհու բարձրագույն հրովարտակի պատճենը, այն հրովարտակի, որ արված է 1779 թվականի նոյեմրերի 14-ին արժանապատիվ Պետրոս Մարկոսյան արքիմանդրիտի[2] անունով, որ առաջնորդում էր ղրիմեցի հայերին, երր սոքա գաղթեցին Ղրիմից դեպի Դոն գետի ափը, Ազովից ո՛չ շատ հեռի և նոր քաղաք շինելով անվանեցին նորան Նախիջևան։ Այդ բարձրագույն հրովարտակով մեծ կայսրուհին բարեհաճել է ցուցանել Նոր Նախիջևանու հայոց ազգին զանազան առանձնաշնորհությունը։ Շատերը Նախիջևանցի հայերից անունով միայն գիտեն այդ հրովարտակը, ուստի կարծում եմ, որ կցանկանային կարդալ որպես բնագրի հավատարիմ պատճենը, նույնպես և նորա ճիշտ թարգմանությունը մայրենի լեզվով։ Այս խորհրդով ամենահարկավոր բաներից մինը համարեցի արձանագրել այդ հրովարտակի

  1. Կոմս Էմմանուելը հորեղբայր էր անվանում «Հյուսիսափայլ»֊ի գյխավոր խմբագիր Նազարյանին «Հորեղրորիցս ծածուկ շարադրել էի» — արտահայտությամբ Նալբանդյանը բողոքում էր, որ լիբերալ հայացքներ ունեցող խմբագիրը խանգարում է նրան կղերա- աղայական և բուրժուական ազգայնական հոսանքների դեմ ազատ գրելու։ Մի ուրիշ տեղ Նալբանդյանը (Կոմս Էմմանուեը) գրում էր իր ընթերցողներին. «Ինչպես վաղուց հայտնել եմ ձեզ, պատվելի ընթերցողը, մի հորեղբայր ունիմ, որ միշտ «քննում է իմ բոլոր առանձնական գրվածքն անգամ»։ Նայբանդյանը գանգատվում էր, որ Նազարյանը նրա գլխին ոչ միայն խմբագիր է, այլն գրաքննիչ։
  2. Մի բերանացի ավանդություն, որ հասել է ինձ, և որի ստուգությանը չեմ կարող երաշխավոր լինել, ասում է, թե մի հայկական աբեղա, նախանձելով Պետրոս Վարդապետի շնորհին, որ գտել էր Եկատերինա կայսերուհու առաջն բարձրագույն հրովարտակ ստանալով նորանից, այլև առաջնորդ կարգվելով գաղթական հայերի վերա, գեղ է տվել և սպանել է նորան։ Շնորհակալ կլինեինք, եթե մեր Նախիջեանցի բարեկամքը, ծերունի մարգերից, հարց ու խնդիր առնելով, մի ստույգ տեղեկություն հասուցանեին մեզ այս իրողության մասին։