Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/244

Այս էջը հաստատված է

բուն պատճենը թարգմանությամբ հանդերձ, և հավատացած եմ, որ մեր ազգը Նախիջևանու մեջ, որին այս րոպեիս հիշեցնում եմ այն ամենայն մայրական գթասրտությունը ի տեր հանգուցյալ Եկատերինա երկրորդ կայսրուհվույն, և ռուսաց կայսրների ողորմությունքը ժամանակ առ ժամանակ առատացած Նախիջևանու վերա, վերստին օրհնելու է յուր հովանավորների հիշատակը, և, ամենայն երջանկությամբ լրացյալ, երկայն օրեր բարեմաղթելու է մեր ամենագթած Ալեքսանդր Նիկոլաևիչ կայսեր, որովհետև սոցա շնորհքով ապրում է այսօր մեծ մոր — Ռուսիայի հողի վերա, որպես յուր սեփական տան մեջ, ազատ ամենայն նեղութենից։ Ահա այդ հրովարտակի հավատարիմ պատճենը և նորա հարազատ թարգմանությունը։


Божиею поспешествующею Милостею Мы, ЕКАТЕРИНА БТОРАЯ, Императица и самодержица Всероссийская:

Московская, Киевская, Владимирцкая, Новгородцкая, Царица Казанская, Царица Астраьанцкая, Царица Сибирцкая, Государыня Псковская и Великая Киягиня Смоленская, Княгиня Эстляндская, Лифляндская, Корельская, Тверская, Югорская, Пермская, Вятская, Болгарская, и иных, Гоцударыня а Великая Книгиня Новгорода Низовские земли, Черниговская. Рязанцкая, Ростовская, Ярославскя. Белазерская, Ударская, Обдарская, Кондийская в всея Северныя страны, Повелительница и Государыня Иверские земли, Карталинскиь и Грузинскиь Царей и Кабардинские земли, Черкасских и Горских Князей ииных Наследная Государыня и Обладательинца.

Вернейшему Нашему Арьимандриту Петру Маркосову и всему обществу Крымских Христнан Армянского закона всякаго звания всем вообще и каждому особо Наше Имнераторское милостивое слово.

Աստուծո հաջողեցուցիչ ողորմությամբ Մեք, ԵԿԵՏԵՐԻՆԱ. ԵՐԿՐՈՐԴ Կայսերուհի և Ինքնակալուհի ամենայն Ռուսաց,

Մոսկվայի, Կիևի, Վլապիմիրու, Նովգորսգի, Արքայուհի Ղազանու, Արքայուհի Հաշտարխանու, Արքայուհի Սիրիրիայի, Թագուհի Պսկովյան և Մեծ Իշխանուհի Սմոլենսկյան, Իշխանուհի էսալանդիու, Լիֆլյանգիու, Կարելիայր, Տվերի, Ցուգորի, Պերմի, Վյատսկի, Բոլգարիայի և այլոց. Թագուհի և Մեծ իշխանուհի Նիզովյան Նովա֊Գորոգի, Չերնիգովի, Րյազանու, Րոստովի, Ցարոսլավլի, Բելոզերսկի, Ուդոբսկի, Օրդորսկի, Կոնգիսկի և բոլոր Հյուսիսային աշխարհի հրամայող և Թագուհի Իբերական, Կարթալինյան և Վրացի Թագավորների և Կարարդինյան աշխարհի վերա, այլև Չերքասյան և Լեռնաբնակ Իշխանների և այլոց ժառանգությամբ Թագուհի և Տիրակալ:

Մեր ամենահարազատ Արքիմանգրիտ Պետրոս Մարկոսյանին և բոլոր Հայագավան հասարակությանը Ղրիմի Քրիստոնյաների որևիցե կոչմամը, ամենեցուն միասին և ամեն մինին առանձին թող հասանի մեր կայսերական ողորմած ողջույնը: